ՏԻԵԶԵՐԱԳԻՏԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ ԱՊԱԳԱ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ


2 shares

Բոլոր երեխաներին, ովքեր սիրում և հետաքրքրվում են գիտության ու տեխնիկայի ամենատարբեր բնագավառներով, սիրում են պրպտել, ուսումնասիրել ու բացահայտել մեզ շրջապատող աշխարհը, առաջարկում ենք լինել ուշադիր և բաց չթողնել այս հրաշալի հնարավորությունը:

Տիեզերագիտական ակումբը սեպտեմբերի 13-ից 6-րդ դասարանից բարձր աշակերտներին հրավիրում է «Քվանտ» վարժարան՝ հաճախելու Տիեզերագիտական ակումբ արտադպրոցական խմբակը:

Տիեզերագիտական ակումբի սաներն ուսումնասիրում են գիտության ամենաարտասովոր ու հետաքրքրաշարժ ուղղությունները՝ օդագնացություն, ավիացիա, աստղագիտություն և տիեզերագնացություն:

2
Ակումբի սաները՝ «Էրեբունի» օդանավակայանում անկացնող ավիաշոուի ժամանակ
3
Ակումբի սաները՝ «Էրեբունի» օդանավակայանում անկացնող ավիաշոուի ժամանակ
6
Ակումբի սաները՝ «Էրեբունի» օդանավակայանում անկացնող ավիաշոուի ժամանակ

Երեխաները երկու տարվա ընթացքում ծանոթանում են ամեն տեսակ թռչող սարքերի, դրանց աշխատանքի սկզբունքի ու ստեղծման պատմության հետ, ծանոթանում են ամենատարբեր տիեզերական մարմինների, դրանց հետ կատարվող պրոցեսների և ընդհանրապես ողջ Տիեզերքի հետ:

10
Տիեզերագիտական ակումբի սաները դիտում են Արեգակը

Սովորելով նաև ստեղծագործում են՝ առաջադրում իրենց սեփական գյուտարարական մտահղացումներն ու գիտական վարկածները, նախագծում ու փորձարկում թռչող սարքեր, կատարում աստղագիտական դիտումներ ու հետազոտություններ:

15
Տիեզերագիտական ակումբի սաները ուսումնասիրում են լույսի զարմանահրաշ հատկությունները, որպեսզի հասկանան, թե որտեղից այսքան բան գիտեն գիտնականները աստղերի մասին
17
Գիտության գլխավոր «դատավորը» փորձն է

Այսինքն՝ գրեթե ինքնուրույն անցնում են ճանաչման իրե՛նց ճանապարհը՝ սկսում ամենապարզ, առօրյայից հայտնի պատկերացումներից, քայլ առ քայլ գալիս ու, ամեն ինչ լիովին հասկանալով՝ հասնում բավական լուրջ, խոր ու համապարփակ գիտելիքների:

Երկնքի ցրված լույսի բևեռացման դիտում բևեռացուցիչի օգնությամբ
Երկնքի ցրված լույսի բևեռացման դիտում բևեռացուցիչի օգնությամբ

Այնպես որ, մասնակցելու համար նախնական գիտելիքներ պետք չեն: Խմբակն ԱՆՎՃԱՐ է և տրամադրում է շատ լավ պայմաններ սովորելու և ստեղծագործելու համար՝ հարուստ գրադարան, աստղադիտակներ, համակարգչային պատկերավոր ցուցադրումներ, գիտահանրամատչելի միջոցառումներ, էքսկուրսիաներ դեպի Հայաստանի գիտական կենտրոններ, և այլն: Մասնակիցներից պահանջվում է միայն հետաքրքրություն:

Տիեզերագիտական ակումբի և նրա խմբակի գործունեությանը ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ դիտելով ներկայացված նկարները, իսկ ավելի մանրամասն՝ այցելելով ակումբի ֆեյսբուքյան էջը:

Թռչող սարքերի փորձարկումներ: Հրթիռի «օդաչուի» դերում մորեխն է՝ հատուկ իր համար նախատեսված խցիկում: Հրթիռը թռչում է երկինք, ապա բացվում է պարաշյուտն ու հրթիռը վայրէջք է կատարում՝ ողջ ու առողջ ներքև իջեցնելով օդաչու մորեխին:
Թռչող սարքերի փորձարկումներ: Հրթիռի «օդաչուի» դերում մորեխն է՝ հատուկ իր համար նախատեսված խցիկում: Հրթիռը թռչում է երկինք, ապա բացվում է պարաշյուտը, ու հրթիռը վայրէջք է կատարում՝ ողջ ու առողջ ներքև իջեցնելով օդաչու մորեխին:

Հետաքրքրվողները կարող են գալ առաջին պարապմունքին և ծանոթանալ մնացած մանրամասներին: Խմբակի ղեկավարը՝ Ավետիք Գրիգորյանը, կդիմավորի նրանց սեպտեմբերի 13-ին ժամը 10:10-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի ելքի մոտ և կուղեկցի նրանց «Քվանտ» վարժարան:

Նախապես գրանցվելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով:  094-64-34-14

Avetik Grigoryan

Ղեկավար՝
Ավետիք Գրիգորյան

 

Aycelutyun byurakan
Թռչող սարքերի փորձարկումներ
4
«Քվանտ» վարժարանի և Տիեզերագիտական ակումբի սան Արեգ Գրիգորյանը պարգևատրվում է «Պատանի ինժեներ 2014» օլիմպիադային մասնակցած 7-րդ դասարանցիների մեջ լավագույն արդյունք ցուցաբերելու համար
Ֆիզ.մաթ. դպրոցի և Տիեզերագիտական ակումբի սան Տիգրան Շահվերդյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից ստացած բրոնզե մեդալով:
Ֆիզ.մաթ. դպրոցի և Տիեզերագիտական ակումբի սան Տիգրան Շահվերդյանը ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից ստացած բրոնզե մեդալով
13
Տիեզերագիտական ակումբի օլիմպիական պարգևներն ու դիպլոմները
16
Տիեզերագիտական ակումբի օլիմպիական պարգևներն ու դիպլոմները

Like it? Share with your friends!

2 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։