Հեռավոր անտառում Բուբի անունով մի ձիուկ էր ապրում: Նա շատ բարի էր, բայց մեկ-մեկ իր մայրիկին չէր լսում:
Մի անգամ մայրիկը հեռու տեղ էր գնում և Բուբիին ասաց, որ տանից դուրս չգա: Բայց փոքրիկ ձիուկը չլսեց… Նրան հետաքրքիր էր գեղեցիկ անտառը: Բուբին դուրս եկավ տանից և մոլորվելով՝ հայտնվեց չար առյուծի տնակի մոտ: Նա մտավ ներս՝ չիմանալով, որ դա չար առյուծի տնակն է: Առյուծը նկատեց ձիուկին և բարի ձևացավ ու Բուբին էլ վստահեց նրան: Առյուծը առատորեն կերակրում էր ձիուկին, որ նա չաղանա և համեղ լինի:
Անցան օրեր և անտառի բնակիչ չար գայլը եկավ առյուծի տնակի մոտ և ուզում էր ուտել առյուծի ձագուկին: Քանի որ Բուբին ու առյուծի ձագը լավ ընկերներ էին դարձել, Բուբին իր սմբակներով հարվածեց գայլին և գայլը փախավ: Երբ երեկոյան առյուծը վերադարձավ տուն, փոքրիկ առյուծիկը պատմեց նրան, որ Բուբին փրկել է իրեն չար գայլից: Առյուծը զղջաց և սկսեց իսկապես սիրել Բուբիին: Նա օգնեց Բուբիին , որ գտնի իր մայրիկին: Նրանք լավ ընկերներ դարձան և ապրեցին հաշտ ու համերաշխ:
Բաբկեն Սաքեյան, 6 տարեկան
Սևանի Վ. Կարապետյանի անվան համար 3 դպրոց, 2-րդ ա դասարան