Այն ինչն է, այն ինչը,
դրսից սպիտակ է ձյան նման,
ներսից դեղին,
արևի պես։
(ձու)
Էրիկ Վանյան
Կարմիր փոքրիկ միջատ է,
Սև պուտերով ծածկված,
Իր անունով տոն կա։
(զատիկ)
Էրիկ Վանյան
Ջարդում ես,
Ուտում ես,
Խաշում ես,
Կռվացնում ես։
(ձու)
Դավիթ Շահվերդյան
Առանց նրա չի լինի Զատկի տոնը:
(ձու)
Լիլիթ Շարոյան
Զատկի տոնից անպակաս,
Կլոր կարմիր զարդարված:
(ձու)
Մարիա Հովհաննիսյան
Ի՞նչ են ներկում տարբեր գույների,
Եվ նրանց հետ կռիվ անում:
(ձու)
Մարիա Ստեփանյան
Կռվացնեմ, կռվացնեմ,
Քեզ հավի ձու կերակրեմ։
Ո՞ր տոնն է սա։
(զատիկ)
Կլորիկ, սիրունիկ
Մեջը դեղին
Փոքրիկ գնդիկ։
(ձու)
Դրսից լուսնի նման սպիտակ է,
Ներսը արեգակի պես դեղին։
(ձու)
Այն ի՞նչն է, ի՞նչը,
Ինքը կլորիկ,
Հագին ունի
Սև ու կարմիր
Պուտիկներով շորիկ։
(զատիկ)