Աշնանային ոսկեգույն փողոցներում այնքան շատ տերևներ, կաղիններ ու շագանակներ կան թափված: Եթե դրանք հավաքենք ու տանենք տուն, ապա կարող ենք դրանց օգնությամբ շատ հետաքրքիր աշխատանքներ ստեղծել: Առաջարկում եմ պատրաստել աշնանային մարդուկներ, համաձա՞յն ես: Դրա համար մեզ հարկավոր կլինեն մի քանի շագանակ, կաղին, լուցկու հատիկներ, պլաստիրին, մարկեր և փոքրիկ ժապավեն:
Նախ չափերով և ձևով իրար համապատասխան կաղին, շագանակ ու կեղև ընտրիր:
Ապա ասեղով կամ այլ սուր ծայրով անցքեր բաց արա կաղինի և շագանակի վրա ու լուցկու հատիկով միացրու իրար: Գլխարկը ամրացրու մարդուկի գլխին պլաստիրինի միջոցով:
Կապիր ժապավենը մարդուկի վզին: Դե իսկ հիմա մարկերով նկարիր մարդուկի աչքերն ու բերանը:
Ապա, ըստ պատկերված սխեմայի, պատրաստիր շնիկին: Ներրքևում պատկերված նկարը կօգնի քեզ:
Դե ինչ, անցիր գործի ու ստեղծիր քո աշնանային փոքրիկ ընկերներին…