Երգում է Տաթևիկը
Երգի հեղինակներ՝ Սուրեն Մուրադյան, Լիլիթ Համբարձումյան
Հրաշք մի ծառ կա հայկական:
Ես եմ մաքրել խոպան ու քար
Ծառը ճյուղերն է տարածել,
Սարից ջուր եմ բերել զուլալ:
Իմաստության երգով օծվել,
Ամեն ճյուղին՝ խորհուրդ խորին,
Որ հարկավոր է բոլորին:
Առու փորել, սիրով ջրել
Բարության ծառ եմ աճեցրել,
Ծառը ծաղկել, կյանքով լցրել,
Խնդության ծով է տարածել: x2
Երգը մեր նոր, երգը նախնյաց
Դարեր ի վեր եղել է հաց,
Միշտ հայրենի օջախն է բաց`
Ջերմ հովանի մարդու համար:
Ամեն մանուկ` հավատ ու սյուն,
Մարդկանցով է տունը կանգուն,
Իմ Բարության ծառը անմեռ
Կանաչ է հար, ամառ-ձմեռ:
Առու փորել, սիրով ջրել
Բարության ծառ եմ աճեցրել,
Ծառը ծաղկել, կյանքով լցրել,
Խնդության ծով է տարածել: x2