Լինում է, չի լինում, մի ծերունի անտառապահ է լինում: Այս անտառապահը մի մեծ ու հավատարիմ շուն է ունենում: Անտառպահն իր շան հետ օգնում է անտառի բանկիչներին` պաշտպանում որսագողերից և ավազակներից:
Մի օր, երբ անտառապահն իր շան հետ շրջում էր անտառում, թպուտի կողմից թույլ ձայներ է լսում: Շունը հաչում է և վազում դեպի ձայնը: Ծերունին շտապում է շան ետևից: Եվ ի~նչ սրտաճմլիկ տեսարան: Թպուտում ընկած էր մի սատկած վագր, իսկ նրա կողքին կուչ եկած մի փոքրիկ ձագուկ կար: Հենց նրա ձայնն էլ լսել էր անտառապահը: Անատառապահն ու շունը փնտրեցին շրջակայքում, բայց ուրիշ ձագուկներ չգտան:
Ծերունին վերցրեց վագրի ձագուկին և շան հետ վերադարձան իրենց անտառային տնակը: Ծերունի անտառապահը կերակրւոմ և խնամում էր վագրիկին, իսկ շունը նրան օգնում էր: Երբ վագրիկը մեծացավ և արդեն կարողանում էր ինքնուրույն որսալ, սնվել և պաշտպանվել, ծերունին նրան ազատ արձակեց:
Անցավ մի քանի տարի: Ծերունի անտառապահի համար արդեն դժվար էր շրջել և պաշտպանել անտառի բնակիչներին: Շունը նույնպես ծերացել էր: Մի օր երեկոյան, երբ ծերունին հանգստանում էր երկար քայլելուց հոգնած, տնակը սկսեց այրվել: Դա որսագողերն էին արել, որ ծերուկն այլևս իրենց չխանգարի որսորդություն անել անտառում: Ծերունին թուլացել էր և չէր կարողանում շարժվել, որ դուրս գա այրվող տնակից: Շունը ատամներով բռնելով տիրոջ հագուստից` փորձում էր քաշելով դուրս տանել նրան: Սակայն ծերուկը ծանր էր, և շան մոտ ոչինչ չէր ստացվում:
Հանկարծ պատուհանի ապակին կոտրվեց, և ներս ցատկեց մի մեծ վագր: Նա իր սուր ատամներով բռնեց ծերունու հագուստից և շանը օգնեց այրվող տնակից դուրս տանել ծերունուն: Դա այն փոքրիկ վագրիկն էր, որ այս կերպ հայտնեց իր շնորհակալությունը իրեն փրկելու և կերակրելու համար:
Արման Կարապետյան
9 տարեկան
Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Համլետ Թադևոսյանի անվան թիվ 2 դպրոց