ՀԵՔԻԱԹ 54. «ՄԻ ՎԱԽԵՑԻՐ»


Հեքիաթ Մի վախեցիր

Լինում է չի լինում մի տղա ­է լինում: Այս տղան մի գրիչ է ունենում: Գրիչը շատ գեղեցիկ է լինում, բայց ինչքան որ գեղեցիկ է լինում տասն այդքան էլ վախկոտ: Գրիչը  չի սիրում շատ գրել, նա շատ թույլ է լինում:

Մի անգամ, երբ տղան դպրոցից տուն է գնում հանկարծակի գրիչը ընկնում է պայուսակի միջից: Գրիչը վախենում է որ պայուսակից ընկավ, ախր նա շատ էր սիրում իր տիրոջը չնայած այն բանին որ տղան շատ էր աշխատեցնում: Նա ամեն գնով ուզում է հետ վերադառնալ տղայի մոտ, բայց ախր ոնց վերադառնար` չգիտեր ճանապարհը: Տխուր- տխուր քայլում է և հանկարծ մի քարանձավ է տեսնում: Մտնում է քարանձավը, քարանձավում շատ մութ է լինում, տարբեր տեսակ վախենալու կենդանիներ են լինում:

Նա ծուլանում է և որոշում է չգնալ ու նստում է, բայց այդ րոպեին մի գեղեցիկ գրիչ փերի է հայտնվում և ասում գրչին.

-Ինչու ես վախենում, միթե դու չես ուզում տուն հասնել,-ասում է գրիչ փերին:

-Ուզում եմ: Շատ եմ ուզում, բայց չգիտեմ ինչ անեմ որ հասնեմ,-ասում է գրիչը:

-Ուղակի հաղթիր վախիդ ու շարժվիր առաջ,- ասում է փերին ու անհետանում: Գրիչը գնում է առաջ շատ թե քիչ գնալուց հետո տեսնում է մի մեծ գիրք, գիրքը  բացում է և հայտնվում տանը տղայի մոտ: Տղան և գրիչը իրար տեսնելով ուրախանում են: Ու գրիչը էլ չի վախենում և չի ծուլանում:

Աննա Մկրտչյան

13 տարեկան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։