ՀԵՔԻԱԹ. ՍՈՃՈՒ ԿՈՆԸ


7 shares

Սլացիկ սոճու բարալիկ ճյուղին  ծնվեց մի կոն: Մեկը մյուսի նման աճում էին նրա քույրերը` նույնքան  փոքրիկ ու կարմիր: Երբ մանկիկները կամակորություն  էին անում, խնդրելով որ իրենց ճյուղերի վրա օրորեն, մայրիկը նրանց վախեցնում էր ասելով.

-Սու’ս, թե չէ կկանչեմ սկյուռիկին,և նա ձեզ կտանի:

Եվ կոները լռում էին: Բայց սկյուռիկը ձեռք չէր տալիս նրանց, դեռ շատ էին փոքրիկ:

Ժամանակն անցնում էր: Մյուս տարի կոներն արդեն մեծ էին: Մայրիկը գեղեցիկ, դարչնագույն զգեստներ նվիրեց նրանց:

Մի անգամ ճյուղը ճոճվեց: Նրա վրա քնած էր կոնը: Նա բացեց աչքերը և տեսավ, որ ճյուղին նստած էր շեկ, փափկամազիկ սկյուռիկն ու հետաքրքրությամբ զննում էր կոներին. «Ինչ հրաշալի կոներ են: Ես նրանց կհավաքեմ ձմռան համար: Շատ համեղ ուտելիք կունենանամ»: Եվ նա պոկեց կոնը:

«Վե’րջ, -մտածեց կոնը,- հիմա սկյուռիկն ինձ կթաքցնի իր մութ ու խորը փչակում»: Հանկարծ կրակոց լսվեց. եկել էր որսորդը: Վախեցած սկյուռիկը վայր գցեց կոնը: Այն ընկավ թափված չոր, ոսկեգույն տերևների վրա: Որսորդը տեսավ կոնը և գետնից այն վերցրեց, որ տուն տանիիր հիվանդ դստրիկին:

-Շատ գեղեցի’կ է,- ասաց նա: – Թող խաղա դստրիկս:

Որսորդը ուսապարկը գցեց կոնը:Ուսապարկում մութ էր: «Մի՞թե ես միշտ մնալու եմ այստեղ» – հոգոց հանեց կոնը:

Հետո նա զգաց, որ վերցնում են իրեն: Կոնը տեսավ սենյակ և մի մահճակալ, որի վրա մի գունատ աղջիկ էր պառկած:

-Վերցրու, դստրիկս, այս անտառային նվերը, – ասաց հայրն ու կոնը մեկնեց նրան:
Աղջիկը վերցրեց այն, սկսեց շոյել ու ժպտաց:
-Շատ գեղեցիկ է … Այն մե՞ր անտառից է ,- հարցրեց նա հորը:
-Այո:
-Իսկ ես ե՞րբ այնտեղ կգամ:
-Հենց որ առողջանաս դստրիկս:

Աղջիկը մոտեցրեց դեմքին կոնը: Կոնի վրայից անտառի սնկերի հոտ էր գալիս:  Աղջիկը անտառի բացատը հիշեց: Այդ օրվանից կոնը սկսեց աղջկա հետ ապրել: Աղջիկն անտառային կոնին ավելի շատ սիրեց, քան իր բոլոր խաղալիքներին: Աղջիկը կոնին հեքիաթներ էր պատմում, իսկ երեկոները երգում: Օրեցօր աղջիկն առողջանում էր: Մայրիկը նրան թույլ տվեց բակում խաղալ:

-Ես կոնին ինձ հետ կվերցնեմ ,- ասաց աղջիկը:

Արդեն աշուն էր: Դրսում վառ շողում էր արևը, բայց չէր ջերմացնում: Ծառերը մթնած ու տխուր էին : Չարաճճի քամին խառնում էր տերևները օդում պտտում:

Ժամանակն  անցնում էր: Սկսվեց ձմեռը, և տանը նոր հյուր հայտնվեց, կանաչ ասեղներով մի եղևնի:

Աղջիկը հայրիկի ու մայրիկի հետ զարդարեց այն գույնզգույն խաղալիքներով ու վառ լամպերով:

Ահա եկավ Նոր տարին: Իսկ երբ աղջկան այցելեցին նրա ընկերուհիները նրանք երկար դիտում էին եղևնուն : Նրանց բոլորին ամենից շատ դուր եկավ հենց այդ կոնը:

Մելինա Խաչատրյան
 12 տարեկան
Լոռու մարզ, ք. Վանաձոր, #1 դպրոց


Like it? Share with your friends!

7 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։