ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹ M&M’S-ԻՑ


1 share
մանկական տորթ

Քեզ անհրաժեշտ է`

6 ձու, 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր, 200 գ. կարագ, 1 հատ խտացրած կաթ, 1/4 թ. գ. վանիլին, M&M’s, KitKat շոկոլադներ և ժապավեն`  նախընտրածդ գույնով:

Պատրաստման եղանակը

Խմոր – ձվի սպիտակուցն առանձնացրու դեղնուցից, սպիտակուցը պետք է լավ հարել մինչև ստանաս պինդ զանգված: Քիչ-քիչ  ավելացրու 1 բաժակ շաքարավազը և նորից լավ հարիր: Ձվի դեղնուցն ավելացրու ստացված զանգվածի վրա և կրկին հարիր: Որից հետո 1 բաժակ ալյուրն է պետք ավելացնել խմորին, ու խառնել: Վերցրու ոչ մեծ, կլոր ջեռոցի տապակ, նրա չափով կտրիր փայլաթիթեղ, խմորը լցրու տապակի մեջ:  Տորթը եփիր ցածր ջերմաստիճանի տակ ` 100-150˚: Եփել պետք է 1 ժամ (ջեռոցի դռնակը հանկարծ չբացես): Պատրաստի խմորը հանիր և թող սառչի: Իսկ երբ արդեն սառչի, հավասար կիսիր խմորը ու  քսիր կրեմը:

Կրեմ– Կարագը լավ հարիր, ավելացրու խտացրած կաթն ու վանիլինը, մնաց մի անգամ էլ հարես ու վերջ:

Տորթի Ձևավորում

Տորթի երեսին` կրեմի վրա, լցրու M&M’s շոկոլադ` որքան մտքովդ անցնի: Իսկ տորթի շուրջ կանգնեցրու կիտ-կատ շոկոլադները, որի վրա կարող ես արդեն կապել ժապավենը: Ահա այսքանը. սա էլ մեզ նվեր տորթ M&M’s-ից:

Համեղ բաղադրատոմսը՝ Անի Ավագյանից


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։