Այս իրերը մեզ շրջապատում են ամենուր՝ տանը ու դպրոցում, և թվում է մենք ամեն ինչ գիտենք նրանց մասին: Փորձենք գուշակել նաև նրանց մասին հանելուկների պատասխանները: Եվ այսպես, հանելուկներ գրենական պիտույքների մասին…
Ի՞նչ պարտեզ է՝ վարդ չունի,
Ի՞նչ քաղաք է՝ մարդ չունի:
Գտեք դուք մի արտ,
Առանց ակոսի,
Երբ որ ցանկանաք՝
Նա ձեզ հետ խոսի:
Ես սպիտակ եմ,
Տառեր կան վրաս,
Իսկույն կթռչեմ,
Ուր որ կամենաս:
Արծվից արագ եմ թռչում,
Հողմից արագ եմ թռչում,
Դու դեռ տասը չհաշված,
Ես ողջ աշխարհն եմ շրջում:
Մարմինը փայտ է,
Իսկ գլուխը՝ մազ,
Կծառայի քեզ,
Հենց որ կամենաս:
Վայր ընկնի ժայռից,
Առոջ կմնա,
Մի բաժակ ձրից
Նա կմահանա:
Սպիտակ արտեր,
Վրան սև վարդեր,-
Ձեռքով շաղ անեմ,
Աչքով քաղ անեմ:
Այն որ ուղղաձիգ
Պողպատե լարը
Իր շուրջն է պահում
Ամբողջ աշխարհը:
Այն ինչն է, որ մեր աչքին սևեռուն
Տեսանելի է դարձնում հեռուն,
Նրա հատկությանն ամենքն են գիտակ,
Կոչում ենք նրան մենք ………
Կաշվե վրան,
Գիրք ու տետրի բնակարան:
Թեև գութան չի և արտ չի վարում,
Բայց ձեռքդ առար, ակոս է շարում:
Թուղթ ու տետրակը դարձնում է արտ,
Սիրտը ածուխ է, իսկ հագուստը՝ փայտ:
Չի գործի, մինչև չթրջես ծայրը,
Սագի թետուրն է իր նախահայրը:
Ո՞ր դաշտավայրում
Անտեսանելի ուժեր են պարում:
Դեպի իրեն կքաշի քեզ,
Թե ցեղակից իրեն լինես:
Հողից ու հանքից
Լույս աշխարհ հառնում,
Գրատախտակին
Ընկեր եմ դառնում,
Ձեզ ծառայելով
Կյանքս եմ սպառում:
Ի՞նչ ուսուցիչ չունի լեզու,
Բայց տալիս է քեզ ճիշտ ուսում,
Դու նրանից բան ես սովորում
Եվ քո միտքն ես լուսավորում:
քարտեզ, գիրք, նամակ, հեռագիր, վրձին, թուղթ, գիր, գլոբուսի առանցք, հեռադիտակ, պայուսակ, մատիտ, գրիչ, մագնիսական դաշտ, մագնիս, կավիճ, դասագիրք