Կար մի ժամանակ, երբ անտառում իշխում էր բարությունն ու համերաշխությունը: Բոլոր կենդանիները միասին լուծում էին անտառում ծագող խնդիրները և համարվում էին անտառի ոգին: Նրանք շատ էին կապված իրենց սիրելի անտառի հետ և անտառն էլ էր շատ սիրում նրանց: Իր հյութեղ բարիքներով կերակրում էր իր թանկագին բնակչներին:
Սակայն եկան ծանր ժամանակներ, և անտառի ոգին խռովվեց: Շատ դաժան մարդիկ ցանկանում էին ծառահատել անտառը և շենքեր կառուցել այդ վայրում: Իսկ դա մեծ աղետների կարող էր հասցնել:
Հարկավոր էր մի լուծում գտնել: Նրանք դիմեցին անտառի գեղեցիկ փերուն: Նա խոստացավ օգնել և շոգ ու այրող օրեր սփռեց շուրջբոլորը: Մարդկանց այգիները սկսեցին չորանալ և բերք չտալ: Մարդիկ հասկացան, որ ծառերի դերը շատ մեծ է բնության մեջ: Նրանք սկսեցին օգնել անտառին, որպեսզի նրա փոքրիկ ծառերը նույնպես մեծանան և հարստացնեն մեր բնությունն ու օդը:
Անտառի բնակիչները որոշեցին իրենց շնորհակալությունը հայտնել փերուն: Նրանք մի փոքրիկ երաժշտական խումբ ստեղծեցին: Պույ-պույ մկնիկը կիթառ էր նվագում, շլդիկ նապաստակը` թմբուկ, ծղրիդը` ջութակ, գայլը` դաշնամուր, շեկլիկ աղվեսն էլ, իր գեղեցիկ պոչը բարձրախոս դարձրած, երգում էր: Մնացած կենդանիները շուրջպար էին բռնել Մեծ բացատում: Արջն ու փիղն էլ սկյուռի ու լուսանի հետ կրկեսային համարներ էին պատրաստել: Փերին նայում էր և հիանում: Նա շատ գոհ էր, որ տեսնում էր փրկված անտառը և իր կենդանիներին:
Արմեն Ամիրխանյան
Արարատի մարզ, գյուղ Վանաշեն
9 տարեկան