ՄԱՆԿԱԿԱՆ ՏՈՐԹԵՐ. ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱԿ


Բաղադրիչներ

300 գր կարագ
1 խտացրած կաթ
600 գր թխվածքաբլիթ
2 ճ.գ. կոնյակ
2 ճ.գ. կակաո

Պատրաստման եղանակ

Թխվածքաբլիթը մանրացրու, ապա ավելացրու մնացած բաղադրիչները և լավ խառնիր: Հիմա պետք է գնդակի տեսք տալ, այսինքն կլորացնել: Շատ կպչուն զանգված է ստացվում, ուստի հեշտ կլինի: Դիր սառնարանը, թող մի քիչ սառչի:

Սա այսպես, բայց դեռ շատ կարևոր մի գործ էլ ունենք: Պետք է մաստիկա պատրաստել և դրանով ամբողջացնել գնդակը:

Իսկ մաստիկայի համար պետք կգան`

Մարշմելոու փափուկ կոնֆետներ
Կիտրոնի հյութ
Շաքարի փոշի
Կակաո
1 ճաշի գդալ կարագ

Մարշմելոու կոնֆետների վրա լցրու կիտրոնի հյութն ու կարագը, դիր միկրոալիքային վառարանը և այնտեղ պահիր ընդամենը 30-40 վայրկյան: Կստացվի շատ կպչուն զանգված, որի  մի մասի վրա պետք է ավելացնել կակաո: Եվ, իհարկե, պետք է լավ հարել` մինչև պնդանա:  Իսկ հետո և՛ սպիտակ, և՛ սև գնդիկների վրա շաղախիր շաքարի փոշին: Արդեն ձեռքով է պետք հունցել: Ահա ամբողջը, կտրատիր գնդակի հատվածները և նայելով նկարին՝ զարդարիր տորթը և պատրաստիր ֆուտբոլի գնդակ: Քեզ բարի խաղային ախորժակ:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։