ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՆԿԱԿԱՆ ԿՈՇԻԿ


մանկական կոշիկ

Փոքրիկի համար կոշիկ ընտրելը ամենակարևոր առաջադրանքերից մեկն է մայրիկների համար, չէ՞ որ հենց առաջին մանկական կոշիկները կարող են լուրջ ազդեցություն ունենալ երեխայի ոտնաթաթի կառուցվածքի ու քայլվածքի ձևավորման վրա: 

Առաջին կոշիկները երեխայի համար պետք է գնել, երբ նա արդեն կարողանում է ամուր կանգնել գետնի վրա. այսպես է խորհուրդ տալիս մանկաբույժների մեծամասնությունը: Չէ՞ որ եթե երեխան դեռ չի քայլում, կոշիկներին հրաշալի կփոխարինեն փափուճիկները՝ առանց ցավեցնելու ու հոգնեցնելու նրանց պստլո տոտիկները:

մանկական կոշիկ

Բայց եթե արդեն եկել է ժամանակը, ուրեմն հարկավոր է ընտրել և գնել ճիշտ ու հարմարավետ մանկական կոշիկ: Փոքրիկին անպայման վերցրեք Ձեզ հետ: Երբեք մի գնեք նրա համար կոշիկ առանց այն փորձելու նրա ոտքի վրա: Փորձելիս ստուգեք, որ կոշիկի ծայրի և փոքրիկի բութ մատի միջև մոտ 1 սմ ազատ տեղ լինի, որպեսզի տոտիկն ազատ շարժվի կոշիկի մեջ: Բացի այդ, մի մոռացեք, որ փոքրիկ երեխաները շատ արագ են մեծանում:

Կոշիկը փորձելիս երեխային քայլեցրեք և կզգաք՝ արդյոք նա իրեն հարմար է զգում այդ կոշիկի մեջ: Իսկ հանելուց հետո ուշադիր զննեք տոտիկը և համոզվեք, որ կոշիկը չի սեղմել ու չի կարմրացրել այն:

Կոշիկի ետին մասը պետք է ավելի հաստ լինի, քան մնացած հատվածները, որովհետև հենց այս հատվածն է որպես հենարան ծառայում փոքրիկի քայլելու ընթացքում:

Եվ, իհարկե, խորհուրդ է տրվում գնել կոշիկ բնական նյութերից՝ զամշ, կաշի և այլն, որպեսզի երեխայի ոտքը կարողանա «շնչել»:

Անահիտ Ալեքսանյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։