Անտառում աշնանային մի առավոտ էր: Ծառերը գրեթե մերկացել էին, տերևները դեղնել: Մի նապաստակ քայլում էր անտառով: Հանկարծ նա ծառից կախված մի կարմիր խնձոր նկատեց: Ցանկացավ բարձրանալ և քաղել խնձորը, բայց նրա բոլոր փորձերը անցան ապարդյուն:
Մոտակայքով մի ագռավ էր թռչում: Նա նույնպես նկատեց խնձորը: Իջավ ծառին և հեշտությամբ քաղեց այն:
Նապաստակն ասաց.
-Ինչու քաղեցիր իմ խնձորը:
-Ոչ, սա իմ խնձորն է,- ասաց ագռավը:
-Ես առաջինն եմ տեսել խնձորը,- ասաց նապաստակը:
-Իսկ ես, առաջինն եմ քաղել,- ասաց ագռավը:
Վեճը թեժանում էր: Մոտակայքում մեղր հավաքող Արջը լսեց նրանց ձայները և քայլեց ձայնի ուղությամբ: Տեսնելով վիճողներին հարցրեց.
-Ինչո՞ւ եք կռվում:
Նապաստակը պատասխանեց.
-Ես ինձ համար քայլում էի անտառով: Հանկարծ տեսա մի խնձոր: Ցանկացա քաղել, բայց չկարողացա: Տվեք ինձ այդ խնձորը:
-Իսկ ես,- միջամտեց ագռավը, -առաջինը քաղեցի խնձորը, այդ իսկ պատճառով խնձորը իմն է: Արջը երկար մտածելուց հետո, ասաց.
Կենդանիները նրան տվեցին խնձորը: Արջը երեք մասի բաժանեց այն և տվեց նապաստակին ու ագռավին՝ ասելով.
-Սա քեզ, որ առաջինը տեսար, սա քեզ, որ առաջինը քաղեցիր խնձորը, իսկ սա ինձ, որ բաժանեցի:
Նրանք շատ գոհ մնացին Արջի ընդունած արդար որոշումից , և հանկարծ երկնքից ևս երեք խնձոր ընկավ, մեկը Նապաստակին, մեկը Ագռավին, մեկն էլ խելացի ու արդար Արջին: