ՀԱՄԵՂ ՊԱՏԱՌ ՄԱՅՐԻԿԻՆ. ՄԱՐՏԻ 8


Դու առիթ ունես ևս մեկ անգամ զարմանալու, որովհետև նորից պատրաստելու ես այն, ինչ երբեք մտքովդ չի անցել, բայց այս անգամ, իհարկե,  առանց մայրիկի: Դե ուրեմն անցիր գործի.

Ձվածեղ

Քեզ ընդամենն անհրաժեշտ է.

Երկու հավկիթ
Մի քիչ յուղ, կարագ կամ ձեթ
Կետչուպ
Աղ և սև պղպեղ

Քեզ մնում է  նայել նկարին և այս ռուսախոս ձվածեղի օգնությամբ ստանալ նույն պատկերը՝ մարտի 8 …

prikol01719

Պիցցա

Քեզ անհրաժեշտ է`

Լոշիկ
Տոմատի մածուկ
Պանիր,
Նրբերշիկ
Մարինացված սունկ

Ինչպես պատրաստել`

Նախ քսիր տոմատի մածուկը, հետո բաղադրիչները մանրեցրու և լցրու լոշիկի վրա, դիր ջեռոցը, մի փոքր անց հանիր ու կետչուպով գրիր վրան՝ մարտի 8 :

Գիտեմ, որ շա~տ համեղ են բուրում… Բայց չմոռանաս հա՛, դա մայրիկի համար է:

 Անի Ավագյան


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։