Երգի հեղինակ՝
Սուսաննա Բարսեղյան
Մի հրաշք գիտեմ աշխարհում,
Մի հրաշք լուսե ու բարի,
Այդ հրաշքը ամենազոր
Ջերմ ժպիտն է մայրիկիս:
Չեմ փոխի գանձերը բոլոր,
Ծով գանձերն աշխարհի,
Թանկը ինձ համար այս կյանքում
Ջերմ ժպիտն է մայրիկիս:
Կտանեմ ինձ հետ ամենուր,
Մինչև ծայրն աշխարհի,
Գանձն անգին՝ պահված իմ երգում
Ջերմ ժպիտն է մայրիկիս:
Իսկ եթե տխուր եմ հանկարծ,
Շուրջը սառն է ու ամայի,
Օգնության է ինձ միշտ գալիս
Ջերմ ժպիտը մայրիկիս:
Չեմ փոխի գանձերը բոլոր,
Ծով գանձերն աշխարհի,
Թանկը ինձ համար այս կյանքում
Ջերմ ժպիտն է աշխարհում:
Կտանեմ ինձ հետ ամենուր
Մինչև ծայրն աշխարհի,
Գանձն անգին՝ պահված իմ երգում
Ջերմ ժպիտն է մայրիկիս: