ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ. ՔՈՒՅՐԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ


-Հասկացիր վերջապես,
Մեծն եմ ես:
– Լո՞ւրջ ես ասում:

Ես և դու, ես և դու, ես և դու,
Քույրեր ենք մենք,
Ի՞նչ անենք, ի՞նչ անենք,
Ի՞նչ անենք, որ չկռվենք:

Ես եմ մեծը, ես եմ մեծը, ես եմ մեծը,
Հասկացիր,
Ինչ ասեմ քեզ, ինչ ասեմ քեզ,
Ես խնդրում եմ, դու լսիր:

-Օյ, օյ, օյ, ինչ-որ բա՞ն ես ուզում ասել:
– Քանի անգամ եմ ասել, կանգնիր տեղդ ու լսիր:

-Ախ, ինչպե՞ս եղավ հանկարծ,
Որ նա ծնվեց ինձնից առաջ,
Եվ հենց այդ իսկ պատճառով,
Ե՞ս եմ փոքրը,
Ե՞ս եմ մեղավոր:

Ես և դու, ես և դու, ես և դու,
Քույրեր ենք մենք,
Ի՞նչ անենք, ի՞նչ անենք, ի՞նչ անենք,
Որ չկռվենք:

Ինձ մայրիկն էլ է ասում,
Որ ես երբեք քեզ չեմ լսում:
Ախ, քույրիկ, դու ինձ ասա,
Ինչո՞ւ ես մեղավոր նորից դարձա:

-Անպայման ուզում ես պատժվե՞լ,
Մամային ասե՞մ:
– Վա՜յ, ոնց վախեցա:

– Իմ փոքրիկն ես, իմ անգինն ես,
Քեզ սիրում եմ անչափ:
-Լսիր, մենք քույրեր ենք,
Պիտ սիրենք իրար
Ու հաշտ լինենք, դու հասկացիր:

Ես և դու, ես և դու, ես և դու,
Քույրեր ենք մենք,
Ի՞նչ անենք, ի՞նչ անենք, ի՞նչ անենք,
Որ չկռվենք: x3

Ես և դու, ես և դու, ես և դու,
Քույրեր ենք մենք,
Դե արի, դե արի, դե արի
Էլ չկռվենք:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։