Ճիշտ ժամանակն է մեր տրամաբանությունը զարգացնելու ու մի նոր հետաքրքիր խաղ խաղալու: Դպրոցականները գուցե և ծանոթ լինեն այս խաղին: Վանդակավոր տետրերը շատ հարմար հարթակ են այս խաղի համար, բայց մենք առաջարկում ենք նաև խաղի ֆլեշ տարբերակը:
Եվ այսպես, ի՞նչ է հարկավոր անել: Կետերը պետք է գծիկներով միացնել իրար: Հաջորդաբար դու և համակարգիչը մեկական քայլ եք կատարում ու գծիկներ ավելացնում:
Պետք է ձգտես այնպես շարել գծիկները, որ հակառակորդդ, այսինքն՝ համակարգիչը հնարավորություն չունենա «փակել» գծերն ու քառակուսի կազմել: Երբ համակարգիչը «փակի» քառակուսին, ապա այն կներկվի կարմիր գույնով, եթե դու հաջողացնես փակել, ապա քառակուսին կներկվի կապույտ գույնով: Առաջին հայացքից բարդ թվացող այս կանոնները դու շատ արագ կյուրացնես ու վստահ եմ, կկարողանաս ներկել ամբողջ դաշտը հենց կապույտ գույնով:
Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ: