Անհրաժեշտ է
Պիցցայի լոշիկ
Տոմատի մածուկ
Մարինացված սունկ
Պանիր
Երշիկ
Ձիթապտղի հատիկներ
Եգիպտացորենի հատիկներ
Լոլիկ
Ինչպե՞ս պատրաստել
Ջեռոցը պետք է միացնել և նոր միայն սկսել աշխատել: Պիցցայի լոշիկի վրա քսիր տոմատի մածուկը: Մարինացված սունկը, լոլիկը, երշիկը և ձիթապտղի հատիկները մանրացրու, իսկ պանիրը քերիչով անցկացրու: Տոմատի մածուկի վրա լցրու սունկն ու պանիրը, իսկ մնացած բաղադրիչներն ավելացրու` նկարին նայելով: Պետք է ստացվի Angry birds հայտնի խաղի թռչունը: Ջեռոցն արդեն հաստատ տաքացել է. պիցցան տեղավորիր և 15-20 րոպեից հանիր:
Դե՛ շուտ կանչիր ընկերներիդ և հիշիր, որ այս դեպքում միմիայն թռչունը պետք է բարկացած լինի…
Հ.Գ. Եթե պիցցան չբավականացնի, օգնության կարող են հասնել Angry birds բուտերբրոդները:
Անի Ավագյան