Մայիսի 7-ը պատմության մեջ հայտնի է որպես ռադիոյի օր: Հենց այս օրն է ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ստեղծել աշխարհում առաջին ռադիոընդունիչը:
Ռադիոյի օրը առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ այս տոնը նշվել է Մոսկվայում 1925 թվականի մայիսի 7-ին։ Այդ և հետագա բոլոր տարիներին Հայաստանում ևս մայիսի 7-ը կարևորվում է նախևառաջ որպես ռադիոյի և ռադիոյի աշխատակիցների օր:
Հայաստանում առաջին ռադիոեթերը եղել է 1926թ. – ի սեպտեմբերի 1-ին, երբ եթերում հնչեց «Երևանի ձայնը»: Սկզբնական շրջանում գերակշռում էին երաժշտական հաղորդումները: Բոլոր համերգները կազմակերպվում էին հասարակական կարգով, երաժշտական տարբեր խմբերի ու անհատների մասնակցությամբ, ովքեր մեծ ուրախությամբ էին հանդես գալիս ռադիոյով և կազմակերպչորեն օգնում նորաստեղծ հաստատությանը:
Մեկ դար առաջ, հեռուստատեսությունն ու ռադիոն հրաշք էին համարվում, սակայն այսօր նրանք դարձել են մեր առօրյայի անբաժանելի մասնիկները, որոնց շնորհիվ տեղեկություններ ենք ստանում, տեղեկանում ենք այն ամենի մասին, ինչը մեզ հետաքրքրում է, երաժշտություն ենք լսում ու պարզապես հաճելի ժամանակ անցկացնում: Մենք կարող ենք ռադիո լսել ամենուրեք՝ տանը, դրսում, դասամիջոցներին… Ռադիոյի շնորհիվ մենք մեզ երբեք մենակ չենք զգում: Այս տարի հայկական ռադիոն նշում է իր 85-րդ տարեդարձը: Թեև նա արդեն բավականին մեծ է, բայց չի դադարում մեր ամենամտերիմ ընկերը մնալ: Ծնունդդ շնորհավոր, Ռադիո:
Տիգրանուհի Թասլակյան