Դպրոցական զվարճալի դեպքերը սկսվում են հենց այն պահից, երբ ոտք ենք դնում դպրոց: Մեկ ուսուցիչներն են սայթաքում, մեկ քեզ մոտ է ինչ-որ բան թարս ստացվում: Այդպիսի պահերի ինչ-որ մեկն իրեն անհարմար է զգում, բայց հետո սկսում է բոլորի հետ ծիծաղել իր վրա և ի վերջո հասկանում, որ դպրոցական կյանքն առանց դրանց հաստատ հետաքրքիր չէր լինի:
Հենց դրա համար էլ, ձեզ ենք ներկայացնում մի քանի դպրոցական կատակներ, որոնք ձեզնից շատերին գուցե և ծանոթ իրավիճակներ հիշեցնեն…
***
Ուսուցչուհի— Իսկ հիմա ձեզ կապացուցեմ Պյութագորասի թեորեմը:
Վերջին շարքում նստած աշակերտ— Ընկեր Վարդանյան, կարիք չկա, մենք Ձեզ հավատում ենք:
***
Ուսուցչուհի— Գո’ռ, շատ գեղեցիկ շարադրություն էիր գրել, բայց ինչու՞ էր կիսատ:
Գոռ— Որովհետև մայրիկին շտապ աշխատանքի կանչեցին:
***
Ուսուցչուհի— Արամ, կարող ես բացատրել ինչու՞ էր քո շարադրությունը տառ առ տառ համընկնում մեկ տարի առաջ եղբորդ գրած շարադրության հետ:
Արամ— Իսկ բացատրելու ի՞նչ կա: Չէ՞ որ մենք ունենք ընդհանուր քույրիկ:
***
— Երեխանե՛ր, ինչո՞վ է կարևորվում 1869 թվականը:
— Այդ թվականին ծնվել է Հովհաննես Թումանյանը:
— Շատ ճիշտ է, իսկ 1875-ն ինչո՞վ է կարևորվում:
— Այդ թվականին Թումանյանը դարձավ վեց տարեկան:
***
Քիմիայի դասին.
— Մարիա՛մ, ի՞նչ գույն է ստացվել քո լուծույթը:
— Կարմիր:
— Նստիր հինգ:
— Աննա՛, իսկ քո լուծույթն ի՞նչ գույն է:
— Վարդագույն:
— Նստի՛ր, չորս:
— Արա՛մ, իսկ քո՞նը:
— Սև:
— Երկուս, դասարա՛ն, փախի՜ր:
***
Նկարչության դասին մի աշակերտ նայում է հարևան աշակերտին և ասում.
-Ի՜նչ բնական ես նկարում: Ակամայից ախորժակս բացվեց:
-Ախորժա՞կ, արևածագի՞ց:
-Արևածա՞գ, օյ, իսկ ես կարծեցի ձվածեղ է:
***
— Գոյություն ունի երկու բան, որն ինձ համար շատ կարևոր է,- ասաց ուսուցչուհին` ծանոթանալով երեխաների հետ:- Առաջինն այն է, որ ես սիրում եմ մաքրություն: Բոլորդ սրբե՞լ եք ձեր ոտքերը դռան դիմաց դրված գորգի վրա:
— Այո՜,- միահամուռ բացականչեցին աշակերտները:
— Ապրեք, իսկ երկրորդն այն է, որ ես սիրում եմ անկեղծություն. Դռան դիմաց ոչ մի գորգ չկա:
***
Ուսուցչուհին ստուգողականից առաջ դիմում է աշակերտին.
— Արսե՛ն, հուսով եմ չեմ տեսնի քեզ արտագրելիս:
Արսեն— Ես էլ եմ հուսով, ընկեր Ասատրյան:
***
Տղան հորն ասում է.
— Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան, հեծանիվ ես գնելու ինձ համար:
— Այո՛, հիշում եմ:
— Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:
