ԵԼԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ


ելակե բաղադրատոմսեր

Ելակային տրամադրությունը շարունակվում է և այս անգամ կարող ենք ոչ միայն համեղ ուտել, այլև զվարճանալ: Ներկայացնում ենք մի քանի համեղ և շատ պարզ բաղադրատոմսեր, որոնցով կարող եք նաև զարդարել տոնական սեղանը և զարմացնել ձեր հյուրերին: Եվ այսպես.

Ելակե մկնիկներ

Սա կարող է լինել հրաշալի դեսերտ՝ պանրի փոքրիկ շերտի հետ: Ելակներն այս դեպքում ամբողջական են պահպանվում:

ելակե բաղադրատոմսերԵլակե ծաղիկներ

Ելակները այս դեպքում կտրատվում են մեջտեղից և տափակ կողմով դրվում որպես ծաղկի թերթիկներ: Որպես ծաղկի առանցք կարող եք օգտագործել կիվիի կամ բանանի շերտիկ: Այսպիսի ծաղկի մեկ այլ տարբերակ էլ կարող է լինել ազնվամորու հատիկներով պատրաստված ծաղիկը:

ելակե բաղադրատոմսեր

Ելակե զատիկներ

Այս տարբերակի համար վերցրեք տանձ կամ խնձոր, մաքրեք այն և դրեք ափսեի մեջ: Ապա վերցրեք փոքրիկ փայտիկներ, ամրացրեք դրանց վրա ելակները և որպես զատիկների գլխիկներ՝ բալի փոքրիկ հատիկներ: Ապա շոկոլադի օգնությամբ պուտիկներ արեք ելակի վրա:

ելակե բաղադրատոմսեր

Ելակե մեղու

Այս մեղվիկին պատրաստելու համար միայն ելակը բավարար չէ: Հարկավոր են նաև կիվի, բանան, կեռաս և հապալաս: Կտրտեք դրանք և շարեք այնպես, ինչպես պատկերված է նկարում: Միայն թե ուշադիր եղեք, որ ելակի և բանանի տրամագծերը համընկնեն, հակառակ դեպքում մեղվիկն այնքան էլ գեղեցիկ չի ստացվի:

ելակե բաղադրատոմսեր

Ելակե խեցգետին

Թեև այս տարբերակն ամենադժվարն է, բայց, վստահ եմ, գլուխ կհանես նաև այս դեպքում: Ելակից բացի քեզ անհրաժեշտ են նաև կանաչ պղպեղ ու հաապալասի հատիկներ:

 ելակե բաղադրատոմսեր


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։