ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՐԱԽ ԱՄԱՌ ԱՆՑԿԱՑՆԵԼ


1 share

Վերջ, այս ուսումնական տարին էլ ավարտվեց, և մենք երեք ամսով հրաժեշտ տվեցինք դպրոցին: Ամբողջ տարի տանջվեցինք, սովորեցինք, կատարեցինք ուսուցիչների բոլոր հանձնարարությունները ու հաստատ արժանի ենք լավ հանգստանալու: Առջևում ամառ է, իսկ ամառը միշտ բարեհաջող պայմաններ է ստեղծում այդ լավ հանգստի համար: Եվ հիմա հաստատ բոլորիս տանջում է այն հարցը, թե ինչպե՞ս լավ անցկացնել ամառը: Ճիշտ է, գուցե մեր` ծով գնալու երազանքները անկատար մնան ինչ-ինչ պատճառներով, բայց դա հո չի՞ նշանակում, որ ամեն ինչ կորած է: Մենք միասին կկազմակերպենք անմոռաց արձակուրդներ հենց այն վայրում, որտեղ ապրում ենք:

Առաջին հերթին պետք է հիշել, թե ինչ էիր ցանկանում անել դասերի ընթացքում, բայց ժամանակը ոչնչի չէր բավականացնում: Գուցե ցանկանում էիր անգլերեն, ֆրանսերեն կամ այլ լեզուներ սովորել, գուցե կիթառ նվագել սովորել: Հիշիր և գրի առ, որովհետև հիմա դրանք կատարելու իսկական ժամանակն է:

Առավոտյան պետք չէ երկար քնել: Չնայած հասկանում եմ, որ շատ ես կարոտել առանց զարթուցիչի արթնանալուն, բայց հիշիր` ինչքան ուշ արթնանաս, այնքան ծույլ ես լինելու ամբողջ օրվա ընթացքում:

Առավոտյան նախավարժանքը քեզ կթարմացնի: Ու քանի դեռ արևը չի հասցրել շատ ճառագայթներ ուղարկել, կարող ես դուրս գգալ և զբոսնել, բայց ոչ մի դեպքում չվազել:

Ցերեկային ժամերին խորհուրդ է տրվում մնալ տանը: Հաստատ ուսուցիչդ մի քանի գիրք հանձնարարած կլինի, չէ՞: Շատ հարմար պահ է ընթերցանության համար: Հուսով եմ` չես տրտնջա, որովհետև արդեն գիտես, թե գիրքը որքան օգտակար է:

iStock_000015496881Small

Ընթերցանությունն ավարտելուց հետո կարող ես մայրիկին օգնել խոհանոցում: Լավ կարդա. ոչ թե խանգարել, այլ օգնել:

Մեկ ժամ կարող ես անցկացնել համակարգչի առաջ. խաղեր խաղալ, հետաքրքիր տեղեկություններ ստանալ և այլն:

Չմոռանանք նաև ընկերների հետ պիկնիկ կազմակերպելու մասին: Բնության գրկում և ընկերների շրջանում ուղղակի անհնար է վատ տրամադրություն ունենալ: Վերցրեք ձեզ հետ օճառե պղպջակներ և ամբողջ այգին ողողեք ուրախ տրամադրությամբ:

watermelon-kids-eating-watermelon

Ամռանը շատ համերգներ և բարեգործական միջոցառումներ են կազմակերպվում, որոնք ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել: Մայրիկին խնդրիր քեզ տանել կրկես, թատրոն կամ էլ ուղղակի զբոսնել` ծանոթացնելով երևանյան փողոցների, հայտնի արձանների հետ: Հնարավորության դեպքում անպայման լողավազան հաճախիր:

Արձակուրդների ժամանակ նաև շատ տաղանդներ են բացահայտվում: Վերցրու ջրաներկ և փորձիր նկարել, տանը մաքրություն անելուց հետո հավաքիր անպետք իրերը և փորձիր պատրաստել handmade իրեր:

KidsplayingatChristmas_shutterstock

Երեկոյան պետք է բակ իջնել և այքան խաղալ, մինչև մայրիկը ձայն չտա:

Իսկ երբ, սեպտեմբերին գնանք դպրոց, ուսուցչի հանձնարարած շարադրության մեջ հաստատ շատ բան կունենանք գրելու:

Անի Ավագյան


Like it? Share with your friends!

1 share

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։