ԿԱՐԱՈԿԵ «ԱՐԵՎՆԵՐ» – ԱՐԻ, ԱՐԻ


Ներկայացնում ենք «Արևներ» մանկական անսամբլի նոր երգը՝ կարաոկե տարբերակով: Այն կոչվում է Արի, արի: Երգը կատարում է Լիդան:  Դուք նույնպես կարող եք սովորել այն, ապա նկարահանել ձեր կատարումը և ուղարկել տեսանյութը [email protected] էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:

Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում:  Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին,  ATV հեռուստաալիքի եթերում:

Մի ժպիտ ու, տես,
Իմ երգերը քեզ
Շատ հեռու հեռվից
Կժպտան նորից:
Մեծացել եմ ես
Ու, եթե կուզես,
Հնչյունները այս
Կերգեմ քեզ հետ,
Եթե գաս այնտեղ,
Ուր գարունը
Շատ ջերմ ու փայլուն է:

Արի, հիմա, արի,
Արևը չի մարի:
Գարունը, տես, նորից
Ժպտում է քեզ և ինձ: x2

Իմ հոգում լույսեր,
Մանկության ընկեր,
Ժպիտով անմար
Քեզ կասեմ հիմա.
Մեծացել եմ ես
Ու, եթե կուզես,
Հնչյունները այս
Կերգեմ քեզ հետ,
Եթե գաս այնտեղ,
Ուր երգերը
Շոյում են սրտերը:

Արի, հիմա, արի,
Արևը չի մարի:
Գարունը, տես, նորից
Ժպտում է քեզ և ինձ: x2

Արի, հիմա, արի,
Արևը չի մարի:
Գարունը, տես, նորից
Ժպտում է քեզ և ինձ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։