Ահա և ժամանակն է սովորելու «Արևներ» մանկական անսամբլի «Ես և նա»երգը: Իսկ դրա համար, իհարկե, օգնության է հասնում երգի կարաոկե տարբերակը: Երգը կատարում է Գևորգը, իսկ հեղինակներն են Անիտա Հախվերդյանը և Մանե Հակոբյանը: Երգը սովորելուց հետո նկարահանիր քո կատարումը և ուղարկիր տեսանյութը [email protected] էլեկտրոնային հասցեով կամ skype-ի միջոցով՝ փնտրելով այնտեղ arevner.yerg օգտատերին:
Ներկայացված լավագույն տեսանյութերից հինգը կմրցեն, շաբաթվա ավարտին կցուցադրվեն «Արևներ» հաղորդաշարի շրջանակներում և կտեղադրվեն համացանցում: Նշենք, որ հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 14:45ին, ATV հեռուստաալիքի եթերում:
Ես՝ ձյուն, նա ամառ է,
Ես՝ ծույլ, նա համառ է,
Ես՝ ջուր, նա կրակ է,
Ինձ միշտ համառակ է:
Գնում, նա գալիս է,
Ժպտում, նա լալիս է,
Այս ինչ թարս էակ է,
Տարօրինակ է նա:
Դու լսել չես ուզում,
Որ ինձ շատ ես հուզում:
Դու՝ աղջիկ, ես՝ տղա
Դուրս արի, ինձ հետ խաղա:
Չէի ուզի իմանար,
Որ կա երգ իր համար,
Նա՝ աղջիկ, ես՝ տղա,
Վաղ, թե ուշ ինձ հետ պիտի խաղա:
Մամաս ինձ հուշում է,
Որ, երբ որոշում ես,
Մի բան շատ ուզում ես,
Դա միշտ կատարվում է:
Աղջիկ, շատ սիրուն ես,
Վաղուց քեզ սիրում եմ,
Մի քիչ ամաչում եմ,
Խոստովանում եմ բայց:
Դու լսել չես ուզում,
Որ ինձ շատ ես հուզում:
Դու՝ աղջիկ, ես՝ տղա
Դուրս արի, ինձ հետ խաղա:
Թող, որ նա իմանա,
Որ կա երգ իր համար,
Նա՝ աղջիկ, ես՝ տղա,
Վաղ, թե ուշ ինձ հետ պիտի խաղա: x2