Զվարճալի բուտերբրոդների շարքը գալիս է համալրելու ամենաուրախ ու ամենահամող բուտերբրոդը՝ Մոծակը: Այո, այո, այս անգամ պատրաստելու ենք բուտերբրոդ մոծակ: Միայն այս տարբերակով ես թույլ եմ տալիս ուտել ինձ: Պատրաստելու համար քեզ հակավոր կլինի հացի շերտ, աղի ձողիկներ, երշիկ կամ նրբերշիկ, վարունգի երկու շերտ, լոբու կամ ձիթապտղի հատիկներ և սամիթի ճյուղ:
Կտրիր հացի անկյունային կողմը, ինչպես 1-ին նկարում է պատկերված: Ապա կողմերից մեկից մի հատված կտրիր ու առանձնացրու: Այն մեզ դեռ պետք կգա:
Իսկ հիմա հացի մյուս կտորը շրջիր և դիր ամբողջական կողմով: Եթե հմուտ ձեռքեր ունես, դանակի օգնությամբ երկու կլոր անցք բացիր հացի մեջ և մի փոքր կտրվածք արա առջևի մասում: Անցքերը կարող ես բացել նաև խոհանոցային պարագաների օգնությամբ, որոնք կլոր ծայր ունեն: Այստեղ քեզ կօգնի 2-րդ նկարը:
Եթե բուտերբրոդդ փոքր չափսեր ունի, կարող ես նրբերշիկ օգտագործել, իսկ եթե ավելի մեծ է, ապա երշիկն էլ կարող է համապատասխան լինել: Երշիկի կամ նրբերշիկի շերտերից հարկավոր է պատրաստել մոծակ բուտերբրոդի աչքերի շրջանակները և բերանը: Ստացված օղակները դիր հացի վրա, իսկ մի փոքրիկ ծերտ էլ դիր առջևի մասում արված կտրվածքում:
Հիմա վերցրու աղի ձողիկներն ու ու տեղադրիր երկուսը՝ իբրև պոզիկներ և մեկը՝ իբրև քիթ: Վարունգի երկու շերտիկ դիր աչքերի մեջ, շերջիկների վրա էլ՝ լոբու կամ ձիթապտղի կիսած հատիկները: Զարդարիր բուտերբրոդը սամիթի փոքրիկ ճյուղով, իսկ պոզիկների ծայրերին էլ դիր սկզբում առանձնացված հացի կտորները:
Ահա այսքանը, կարծես թե ամեն ինչ ստացվեց, մնում է անուշ անել: Բարի ախորժակ…