ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳ — ԲԱՑՎԻՐ ԱՐԵՎ


Բացվի՛ր, արև, ամպերից էլ,Արտույտը, տես, կուչ էր եկել,Խոտերի մեջ՝ մութ ու խոնավ,Սոխակների երգն էր լռել։Մայր կաքավը թևերի տակ,Ճտերին է պատսպարել,Բացվի՛ր, արև, բացվի՛ր, արև,Ծիծեռնակն է ուզում երգել։

Կոկոնները ծաղիկների,Ուզում են, որ հետդ ժպտան,Հազարագույն ծաղիկներիԲուրմունքը քո շողերին տան։Կոկոնները ծաղիկների,Ուզում են, որ հետդ ժպտան,Հազարագույն ծաղիկների,Բուրմունքը քո շողերին տան։

Անձրևի տակ թիթեռն ասաց,Իր նախշերը ինչպես ցույց տա,Խեղճ մեղուն, առանց մեղրի,Ինչպես պիտի փեթակ մտնի։Բացվի՛ր, արև, բացվի՛ր, արև,Գետակներն են վարարել,Ծիածանը կամարաձև,Թող որ շողա երկնքում մեր։

Կոկոնները ծաղիկների,Ուզում են, որ հետդ ժպտան,Հազարագույն ծաղիկներիԲուրմունքը քո շողերին տան։Կոկոնները ծաղիկների,Ուզում են, որ հետդ ժպտան,Հազարագույն ծաղիկների,Բուրմունքը քո շողերին տան։


Like it? Share with your friends!

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։