ՄԻ ՓՈՔՐԻԿ ՆԱՎԱԿ …


փոքրիկ նավակ

Շոգ է, ամառ, ծովային հեռավոր ճամփորդությունների մեկնելու իսկական ժամանակը: Բայց եթե դու դեռ տանն ես և մոտակա օրերին նման ճամփորդություն չես նախատեսում, ապա տխրելը պարտադիր չէ: Ամառային տպավորություններ ստանալու և մի լավ զովանալու շատ հեշտ տարբերակ կա: Կարևորն այս դեպքում ցանկությունն է և երևակայությունը:

փոքրիկ նավակ

Նախ վերցրու մի կապույտ կտոր: Այն քեզ կօգնի ծովի տպավորություն ստեղծել: Հետո ապակյա մի տարայի մեջ ջուր լցրու և եթե խխունջներ կգտնես, դիր դրանք ապակյա տարայի հատակին: Ծովը պատրաստ է: Մնում է պատարստել մի փոքրիկ նավակ և իջեցնել այն «ծովի» ալիքների վրա:

փոքրիկ նավակ

Վերցրու գինու երեք խցան և ամուր կապիր միմյանց այնպես, ինչպես նկարում է պատկերված: Հետո մեջտեղի խցանի վրա ատամի փայտիկ խրիր: Քեզ մնում է միայն առագաստը պատրաստել, իսկ դրա գույնը, իհարկե, կարող ես ընտրել քո ցանկությամբ: Եռանկյունաձև կտրիր և անցկացրու փայտիկի վրա: Ահա և վերջ: Կարող ես նավակն իջեցնել «ծովի» վրա: Իսկ ալիքնե՞րը… Ստեղծիր դրանք քո իսկ ձեռքով:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։