ԿԱՏՈՒ… ՇՇԻ ԽՑԱՆՆԵՐԻՑ


Ահա ևս մեկ հրաշալի զբաղմունք կատուների սիրահարների համար: Պատրաստում ենք կատու շշի խցաններից: Ձեր իսկ ձեռքով պատրաստած զվարճալի խաղալիքը անփոխարինելի ընկեր կդառնա ձեզ համար: Իսկ նրան պատրաստելը ամենևին դժվար չէ: Ձեզնից կպահանջվի շշի երկու խցան՝ մեկը կլոր, մյուսը՝ օվալաձև: Հարկավոր կլինեն նաև ամրակներ կամ սովորական մետաղալարեր, գործվածքի թելեր և 3 կոճակ՝ աչքերի ու քթի համար:

կատու շշի խցաններիցկատու շշի խցաններիցկատու շշի խցաններից
Խցաններից մեկը կատվի համար կծառայի որպես գլուխ, մյուսը՝ որպես մարմին: Ձեռքերը, ոտքերը, պոչը և ականջները պետք է ստանանք մետաղալարերի կամ ամրակների օգնությամբ: Ամրակները հեշտությամբ ծռմռվում են, այնպես որ նրանց կարող եք տալ ձեր ցանկացած դիրքը և մտցնել խցանների մեջ:

կատու շշի խցաններից

կատու շշի խցաններից

Երբ ստանաք կատվի կառուցվածքը, կարող եք սկսել փաթաթել նրան գործվածքի հաստ թելով: Ցանկության դեպքում կարող եք օգտագործել երկու գույնի թել: Աչքերի ու քթի փոխարեն կոճակներ ամրացրեք, իսկ բերանը նկարեք ֆլոմաստերով: Ահա այսքանը: Արդեն կարող եք անցնել գործի, իսկ նկարները կօգնեն ձեզ:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։