MOCAK STORY 2011. ԱՎԱՐՏՎԵՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ


mocakStory2011Ահա և վերջ… Աշխարհի ամենահեքիաթաշատ մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց: Շնորհակալ ենք Mocak Story 2011 մրցույթի բոլոր մասնակիցներին իրենց ուղարկած շատ ինքնատիպ հեքիաթների համար: Մենք ստացել ենք ավելի քանի 150 հեքիաթ: Նոյեմբերի 17-ին mocak.am կայքում կհայտնվեն մրցույթի առաջին փուլը հաղթահարած հեքիաթները:

Այս մասնակիցներին արդեն մի նոր ու ավելի բարդ փորձություն է սպասվում: Նրանց հեքիաթները կներկայացվեն ընթերցողների և, իհարկե, մեր ժյուրիի անդամների դատին: Ընթերցողների համակրանքին արժանացած և ժյուրիի կողմից բարձր գնահատականների արժանացած մասնակիցներից էլ կընտրվեն լավագույնները: Իսկ մենք հաջողություն ենք մաղթում բոլոր հեքիաթներին և թող հաղթի ԱՄԵՆԱՀԵՔԻԱԹԱՅԻՆԸ…

Հ.Գ. Իսկ նրանք, ովքեր չեն գտնի իրենց հեքիաթները կայքում, թող շատ չտխրեն: Մենք վստահ ենք, որ դուք դեռ շատ նոր և հետաքրքիր հեքիաթներ ու պատմություններ կկարողանաք գրել, իսկ ձեր հեքիաթներին մենք անպայման կանդրադառնանք անհատական նամակներով:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։