facebook

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿԻՑ


Հանելուկներ

Հանելուկներ վստահ եմ, որ սիրում ես: Դե ուրեմն ճիշտ ժամանակն է իմ հանելուկներին պատասխանելու: Փակագծերը չեմ բացի, բայց մի փոքրիկ հուշում կտամ՝ այս բոլոր հանելուկները մեր մայր բնությանն են առնչվում: Դե ինչ, քեզ տեսնեմ:

Ամբողջ ձմռանը ո՞վ է քուն մտնում,
Գարնանն արթնանում ու որսի գնում,
Երբ որ քաղցած է՝ գազազած է խիստ,
Իսկ կուշտ ժամանակ՝ խաղաղ ու հանգիստ:

Տարվա տարբեր եղանակին,
Տարբեր գույնի մուշտակ հագին,
Քնում է միշտ աչքերը բաց,
Վախկոտ է խիստ, շուրթը՝ ճաքած:

Թևեր ունի գույզգույն,
Ծիլ ու ծաղիկ է սիրում,
Նա ձեզ ամենքիդ ճանաչ,
Թռիչքը՝կարճ, կյանքը՝ կարճ:

Ընկերացավ ջրի հետ,
Մաքրեց տարավ աղտ ու կեղտ:

Այգուց եկել են մեզ հյուր,
Գնդակներ են զոլավոր:

Գուշակիր՝ ի՞նչ է, փոքրիկ ու բարակ,
Գարնանն ենք նրան թողնում հողի տակ,
Երբ մեծանում է ու հասակ առնում,
Եվ միրգ է տալիս, և շվաք անում:

Ճերմակ թերթերով,
Ոսկե սրտիկով,
Կանգնել է այգում,
Ձեռքով է անում:

Ապրում եմ թավ անտառում,
Եվ իմ փոքրիկ փչակում,
Ընկույզներս եմ ճաշակում:

Ճերմակ ծաղկում եմ,
Կանաչ կախվում եմ,
Կարմիր ընկնում եմ,
Գուշակիր՝ ո՞վ եմ:

Գլխարկի տակ գույզգույն,
Կանգնած եմ ես անտառում,
Եվ անձրևից հետո միշտ
Պահմտոցի եմ խաղում:

Մեկնաբանություններ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ՝ ԲՆՈՒԹՅԱՆ ԳՐԿԻՑ

log in

reset password

Back to
log in