ՄՈՒԼՏՖԻԼՄ. «Ի՞ՆՉ ԿԼԻՆԵՐ ԱՄԱՆՈՐԸ ԱՌԱՆՑ ՍԻՐՈ»


65 shares

Տոնական օրերին, երբ դրսում նաև ցուրտ ձմեռ է, ոչինչ այնքան չի ջերմացնում, որքան միմյանց հանդեպ սերն ու հոգատարությունը: Ահա թե ինչու Ամանորին բոլորը էլ ավելի բարի ու հոգատար են դառնում միմյանց հանդեպ:

Անգամ եթե ողջ տարվա ընթացքում ինչ-որ բան այնպես չի ընթացել, ինչ-որ մեկի հետ անհաշտ եք եղել կամ նեղացրել միմյանց, Ամանորը հրաշալի առիթ է դա մոռանալու ու մի լավ իրար գրկելու համար:

Փոքրիկ ոզնու մասին այս հուզիչ մուլտֆիլմը, սիրո, հոգատարության, իրար վստահելու և իրար մեջ միայն լավը տեսնելու մասին է: Եվ կապ չունի, թե ինչ խոչընդոտներ են ձեր առաջ. սերը ամեն ինչ էլ կարող է հաղթահարել:

Ձեզ հաճելի մուլտդիտում ու տոնական բարի՜-բարի՜ տրամադրություն ենք մաղթում:


Like it? Share with your friends!

65 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։