facebook

ԵՐԵԽԱՅԻ ՈՏԻԿՆԵՐԻՑ՝ ԳԵՂԵՑԻ՜Կ ԹԻԹԵՌ


Աշխարհի ամենալավ մայրիկներին սովորաբար բաժին են ընկնում աշխարհի ամենալավ փոքրիկները: Համոզված եմ, որ այդպես է եղել նաև ձեր դեպքում: Եվ հիմա առաջարկում եմ պատրաստել նվեր ինքներդ ձեզ համար, սիրելի՛ մայրիկներ, բայց, իհարկե, առանց փոքրիկի օգնության, հաստատ գլուխ չեք հանի: Դե ուրեմն քանի դեռ փոքրիկը չի քնել, անցեք գործի՝ պատրաստելով թիթեռ երեխայի ոտիկներով:Աշխարհի ամենագեղեցիկ թիթեռնիկը

Անհրաժեշտ իրեր՝

Դեղին թուղթ

Շագանակագույն մարկեր

Բազմագույն ներկեր

Ինչպե՞ս պատրաստել՝

Նախ դեղին թղթի վերևի անկյունում պետք է նկարել թիթեռնիկի մարմինը, ինչը շա՜տ հեշտ է:

Ապա իրար կողք դնելով մի քանի ներկեր՝ փոքրիկի ոտքը դնել դրանց վրա:

Արդեն ներկված աջ ոտիկի հետքը պետք է թողնել թիթեռի մարմնի ձախ հատվածում, իսկ ահա ձախ ոտիկինը՝ աջ հատվածում:

Ահա և պատրաստ են նաև թիթեռի թևերը, գեղեցի՜կ, շա՜տ գեղեցիկ թևերը:

Ձեզ մնաց միայն այս գեղեցի՜կ թուղթը տեղադրել ինչ-որ շրջանակի մեջ: Եվ խոստանում եմ, որ այն, ի տարբերություն իսկական թիթեռի, կապրի երկա՜ր-երկա՜ր և հաստատ չի փախչի ձեզնից…

Անի Ավագյան

Մեկնաբանություններ

ԵՐԵԽԱՅԻ ՈՏԻԿՆԵՐԻՑ՝ ԳԵՂԵՑԻ՜Կ ԹԻԹԵՌ

log in

reset password

Back to
log in