ԱՌԱԿ ԹԻԹԵՌՆԻԿԻ ՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


20 shares

Կյանքում ոչինչ հեշտ ու միանգամից չի տրվում: Մեր ճանապարհին հանդիպած դժվարությունները մեզ դարձնում են ուժեղ, որպեսզի կարողանանք թռչել ավելի ու ավելի բարձր: Այս խորիմաստ առակը թիթեռնիկի մասին բացատրում է, թե ինչու են անհրաժեշտ դժվարությունները:

Երբ բոժոժի վրա փոքրիկ մի ճեղք առաջացավ, պատահական մի անցորդ նկատեց դա ու կանգ առավ՝ նայելու, թե ինչպես է թիթեռնիկը ջանում դուրս գալ այդ փոքրիկ ճեղքից: Ժամեր շարունակ նա հետևում էր, թե ինչպես է թիթեռնիկը ջանք գործադրում: Երբ արդեն բավական ժամանակ էր անցել, մարդուն թվաց, թե թիթեռնիկը դադարեցրեց իր ջանքերը, իսկ ճեղքը այդպես փոքր էլ մնաց:

Թվում էր՝ թիթեռնիկը արեց ամեն բան և այլևս ուժ չուներ որևէ նոր բան ձեռնարկելու: Եվ այդ ժամանակ մարդը որոշեց օգնել թիթեռնիկին: Նա հանեց գրպանի դանակը և զգուշորեն պատռեց բոժոժը:

Թիթեռնիկն իսկույն դուրս եկավ բոժոժի միջից, բայց նրա մարմինը դեռևս թույլ էր և անուժ, նրա թևերը թափանցիկ էին և հազիվհազ էին շարժվում: Մարդը շարունակում էր նայել նրան՝ կարծելով, թե ահա ուր որ է թիթեռնիկի թևերը կուղղվեն, կամրանան ու նա կթռչի, բայց ոչինչ տեղի չունեցավ:

Թիթեռնիկը իր թույլ մարմնով մի կերպ հենվում էր գետնին, իսկ իր չբացված թևերով նա այդպես էլ չկարողացավ թռչել: Եվ դա այն պատճառով, որ մարդը, ցանկանալով նրան օգնել, չէր գիտակցում, որ այն ջանքը, որը գործադրելով նա պիտի դուրս գար բոժոժի նեղ ճեղքից, անհրաժեշտ էր հենց թիթեռնիկին: Հեղուկը այդ ջանքերի շնորհիվ պետք է մարմից գնար դեպի թևերը, որպեսզի թիթեռնիկը կարողանար թռչել: Կյանքը ստիպում էր թիթեռնիկին դժվարությամբ թողնել իր պաշտպանիչ թաղանթը, որպեսզի նա այդպես կարողանա աճել ու զարգանալ:

 


Like it? Share with your friends!

20 shares

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։