ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ

Քեզ մոտ էլ է Նոր տարին կապվում համե՜ղ, շա՜տ համեղ կերակուրների հետ, չէ՞: Ուրեմն մեր ամանորյա սեղանն էլ պետք է անկրկնելի տեսք ունենա: Իհարկե, ամենաբարդ և ամենահամե՜ղ կերակուրները կթողնենք մայրիկին… Իսկ մենք հյուրերին կզարմացնենք արագ և հեշտ պատրաստվող ուտեստներով:

Եվ այսպես սկսենք մեր սիրելի բուտերբրոդներից:

Ի՞նչ է անհրաժեշտ տոնական բուտերբրոդի համար՝

Հաց

Վարունգ

Պանիր

Կարմիր պղպեղ և մայոնեզ:

Ինչպե՞ս պատրաստել՝

Հացից կստանանք երկու եռանկյունիներ՝ տոնածառի և Ձմեռ պապիկի համար և մի փոքրիկ հատված էլ տոնածառի ներքևի հատվածի համար: Առաջին տոնածառ բուտերբրոդը կզարդարենք վարունգի շերտերով և աստղիկ-պանիրներով: Իսկ ահա երկրորդը՝ կարմիր պղպեղով և մայոնեզով: Ձմեռ պապիկի աչուկներն էլ կարող ենք ստանալ ձիթապտղի հատիկներից:

Տոնական սեղանի հաջորդ գլուխգործոցը Ելակներով Ձմեռ պապիկներն են:

Մեզ անհրաժեշտ են ընդամենը մի քանի հատ ելակ, սերուցք և մուգ գույնի չամիչ: Ելակները գլխիվայր կդնենք մատուցվող ափսեի մեջ: Վերևի մի փոքրիկ հատված կկտրենք (դրանք կլինեն գլխարկները) և կդնենք մի կողմ: Ելակների վրա սերուցք կլցնենք և գլխարկները կդնենք վրան: Սերուցքով կպատրաստենք նաև  գլխարկների ծայրերը, իսկ ահա չամիչներով՝ փոքրի՜կ աչուկները:

Նոր տարի, նոր կերակուրներ

Դե իսկ երրորդ առաջարկվող տարբերակն ամենահեշտն է՝ Եղջերու թխվածքաբլիթներից:

Պետք են թխվածքաբլիթ, խնձոր և չամիչ: Ամեն ինչ շատ պարզ է: Թխվածքաբլիթից կստանանք եղջերու, չամիչներից՝ աչքեր, իսկ խնձորից՝ կոտոշներ:

Նոր տարի, նոր կերակուրներ

Դե դու փորձիր պատրաստել այսքանը, մինչև տոնական տրամադրությամբ հաջորդ անգամ հանդիպենք…

Անի Ավագյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

10 մեկնաբանություն

  1. Manya

    Sireli Mocak es karox em gexecik mrgayin tonacar patrastel ev uzum em texadrel dranq aystex.Isk inchpes da anem?Es karox em texadrel?

    1. Մոծակ

      Սիրելի Մանյա, կարող ես ուղարկել քո պատրաստած տոնածառի նկարները մեզ՝ info@mocak.am հասցեով: Կայքում ընթերցողները որևէ նյութ անմիջապես տեղադրել չեն կարող:

  2. Manya

    Es chem karox texadrel,chgitem vonc petqe anem ev facebook-um el grancvac chem,uxxaki shat kuzenai vor @ntercoxner@ tesnein ev amanorin irenq el patrastein

  3. hasmik

    sireli mocak es uzum em grancvel zer kalqum bayc chgitem inchpes kaseq inchpes?.es arden 2 tari e hyuri nman em hades galis es uzum em grancvel xndrum em aseq inchpes

    1. Մոծակ

      Սիրելի Հասմիկ, մեր կայքը բաց է բոլորի համար, և այստեղ գրանցվելու հարկ չկա:

  4. Sose

    Ինչպես միշտ, Մոծակն անկրկնելի է . մատչելի և հետաքրքիր:

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի