ԼԻԴՈՒՇԻԿ - ՇՆՈՐՀԱՎՈՐ

Խոսքերի հեղինակներ՝ Իննա Մկրտչյան և Լիդուշիկ Երաժշտության հեղինակներ՝ Ռիչարդ Մադլենյան և Լիդուշիկ Ծննդյան օրը քո նշել ես վառ գույնով օրացույցի վրա, Տոն է, [more]

ԽՆՁՈՐԻՑ՝ ՁԿՆԻԿ

Ամենաօգտակար մրգերի շարքին դասվող խնձորն այսօր մեզ շա՜տ պետք կգա, որովհետև հենց նրա օգնությամբ կպատրաստենք մեր երևակայության հերթական արդյունքը: Խնձորից կպատրաստենք [more]

ՀԱՄԵ՜Ղ ՍԵՆԴՎԻՉ

Երկար ժամանակ տնային հանձնարարությունները անելով՝ ձանձրանում ու հոգնում ենք: Իսկ այդ ժամանակ պետք է ցրվել, թարմանալ ու սնվել՝ կերակրելով մեր [more]

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխարկը կապույտ, Շապիկը կանաչ, Մի փոքրիկ ծաղիկ Ամենիս ճանաչ: Ո՞ր ծաղիկն է կլորերես, Օգտակար են սերմերը մեզ, Շատ է սիրում արեգակին, Միշտ նայում է նրա դեմքին: Անտառի տերը, Անտառի [more]

ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԲԱՐՁ - ԱՄՊԻԿՆԵՐ

Քանի դեռ հանգստյան օրեր են, եկեք օգտվենք առիթից ու մեր ամբողջ ժամանակը տրամադրենք հարազատներին: Իսկ ինչպե՞ս կարելի է անցկացնել այդ [more]

ՄԱՅԻՍԻ 5 -Ը՝ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Հենց այսօր՝ մայիսի 5-ին ամբողջ աշխարհը նշում է հաշմանդամության դեմ պայքարի միջազգային օրը: Եվ պայքարում են բոլորը՝ տղաներն ու աղջիկները, [more]

ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ՆԱԻՐԱ ԵԴԻԳԱՐՅԱՆ

Նոր բնակիչը Լճակում  փոքրիկ-մոքրիկ Ծնվել է ոսկե  ձկնիկ: Ձկնիկն ուրախ լողում է, Բայց ա'յ գորտին խանգարում է. - Սա ի՞նչ բան է, կվա՜, կվա՜, կվա՜... Լճակում [more]

ՍՏՈՐ ԵՍ

Բոլոր լավ բաները՝ այդ թվում և լավ մուլտֆիլմերը, գտնելու համար հարկավոր է մի լավ փնտրել, պրպտել և ուսումնասիրել: Հենց այդպես [more]

Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

Լեգենդար Մարիո եվ Լուիջի եղբայրները

ՄարիոԲոլոր երեխաներն էլ մի օր մեծանում են, բայց այն խաղերը, որոնք սիրում էին, երբ փոքրիկ էին, երբեք չեն մոռանում: Կարող ես վստահ լինել, հիմա աշխարհում հազարավոր մեծահասակներ նստած են համակարգչի առջև ու խաղում են իտալացի սանտեխնիկի՝ Մարիոյի խաղը, ամենահանրահայտ խաղերից մեկը: Մարիոն այսօր էլ պահպանում է իր դիրքերը որպես ողջ աշխարհի ամենաճանաչված համակարգչային հերոս: 1990թվականին Մարիոն ճանաչվել է ամենահայտնի կերպարը՝ առաջ անցնելով անգամ Միկի Մաուսից: Եվ թեկուզ ժամանակակից գերհզոր համակարգչային հերոսները ամեն կերպ փորձում են փոքրիկ սանտեխնիկին «թոշակի» ուղարկել, Մարիոն դեռ չի պատրաստվում հանձնվել:

Այսօր նա արդեն 30 տարեկան է, համակարգիչների էկրաններին նա առաջին անգամ հայտնվեց  1981թ.-ին, Donkey Kong խաղում: Մարիոն «Նինթենդո» ընկերության դիզայներ Շիգերու Միյամոտոյի երևակայության արդյունքն էր: Այդպես հերոսին անվանակոչեցին ի պատիվ Մարիո Սեգալի, այն մարդու, ում տարածքը վարձակալում էր «Նինթենդոն», և ով պարբերաբար բարձրացնում էր վարձակալման գինը: Մարիոն սկզբում դեռ սանտեխնիկ չէր, այլ մի ցմփորիկ հյուսն: Բայց նույնպիսի գլխարկ էր կրում:

Մարիո

 Պատճառն այն էր, որ այդ տարիներին համակարգիչները դեռ մազեր չէին կարողանում ճիշտ պատկերել: Տեխնիկական դժվարությունների պատճառով չպատկերվեց նաև Մարիոյի բերանը, և փոխարենը հայտնվեցին երկար բեղերը: Եվ հենց կարմիր կոմբինեզոնն ու սպիտակ ձեռնոցները կարող էին լավ երևալ էկրանից ու ընդգծել Մարիոյի շարժումները: Ահա թե ինչպես Մարիոն գտավ իր կերպարը:

Donkey Kong խաղում նա երկրորդական դերում էր հանդես գալիս, բայց շատ շուտով «Նինթենդո» ընկերության աշխատակիցները առանձին խաղ ստեղծեցին Մարիոյի մասնակցությամբ: Շատ շուտով Մարիոն այդ ընկերության խորհրդանիշը դարձավ, և թողարկվեց ավելի քան 200 խաղ, անգամ հատուկ մուլտշոու նրա մասին: Մարիոյի խաղերը շատ տարբեր են՝ գլուխկոտրուկներից ու սպորտային խաղերից մինչև խաղարկային և մարտական խաղեր:

Մարիոն երբեմն նաև խոսում է, ու նրան հնչյունավորում է Շարլ Մարիտինեն: Նրա հիմնական մասնագիտությունը սանտեխնիկն է, բայց Մարիոն իր կյանքի ընթացքում հասցրել է հադես գալ նաև որպես բժիշկ (Dr. Mario), շինարար (Wrecking Crew), մատուցող (Yoshi), նկարիչ (Mario Paint) և, իհարկե, որպես սպորտսմեն:

Մարիոն ապրում է Սնկերի թագավորությունում և միշտ փրկում է արքայադուստր Դեղձին, որին փորձում է փախցնել Բոուզեր արքան: Մարիոյի բնավորությունն այնքան էլ վառ չի դրսևորված: Պատճառն այն է, որ խաղի ստեղծողները հնարավորություն են տալիս խաղացողին հենց իրեն պատկերացնել Մարիոյի դերում: Բայց պարզ է, որ նա քաջ է ու ընկերասեր: Նաև սիրում է համեղ ուտել, նրա արտահայտություններից են. «Ի՞նչ: Ընդամենը մեկ պի՞ցցա» («What? Only one pizza?»), «Փրկել սպագետտին» («Save the spaghetti!»): Ինչպես նաև խաղերից մեկում նա գնում է արքայադուստր Դեղձին այցելության միայն նրա պատրաստած տորթը համտեսելու համար:

ԼուիջիԱյն խաղերում, երբ Մարիոն դեռ երեխա է, նույնպիսի բնավորություն ունի, քաջ է ու ընկերասեր, չնայած երբեմն տզտզում է: Իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Լուիջին, իսկական լացկան է: Լուիջիին ստեղծեցին որպես օգնական Մարիոյին, և վերջինից սկզբում նա արտաքնապես տարբերվում էր միայն կանաչ կոմբինեզոնով: Հետո որոշ խաղերում նա սկսեց հանդես գալ որպես գլխավոր հերոս (Mario Is Missing!, Luigi’s Mansion). Լուիջին ավելի վախկոտ է, քան Մարիոն, բայց երբեմն հաղթահարում է իր վախերն ու քաջություն դրսևորում: Նա նաև շատ ուրախ ու ընկերասեր է:

Երկու եղբայրները լրացնում են միմյանց և նրանց մասնակցությամբ ոչ միայն համակարգչային խաղեր, այլև գեղարվեստական ֆիլմեր են ստեղծվում («Մարիո սուպերեղբայրները»-1993):

 Նրանք գրանցվել են նաև Գինեսի ռեկորդների գրքում, որովհետև նրանց մասնակցությամբ խաղերը դարձել են ամենավաճառվողներն ամբողջ աշխարհում:

Քեզ ենք ներկայացնում հերթական խաղը Մարիոյի մասնակցությամբ… Օգնիր նրան հաղթահարել նաև այս խաղում սպասվող փորձությունները: Այս անգամ Մարիոն հեծանվարշավի է դուրս եկել…

Անահիտ Ալեքսանյան

 

Իսկ այս էջում կգտնես նաև մեկ այլ Մարիոյի մեկ այլ խաղ

Ավելի շատ խաղեր կարող ես խաղալ այստեղ:

1 մոծաբանություն Լեգենդար Մարիո եվ Լուիջի եղբայրները

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????