ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ 2014. ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ

Ի՞նչ գիտես Հայաստանում ապրող թռչունների մասին: Ինչպիսի՞ն ենք նրանք, քանի՞ տեսակ թռչուն է բնակվող մեր կողքին և հատկապես որո՞նք ունեն մեր խնամքի և ուշադրության կարիքը: Տեսնո՞ւմ ես, թե որքան բան դեռ չգիտենք նրանց մասին, մինչդեռ այդ աշխարհը այնքան հետաքրքիր ու խորհրդավոր է:

Այ հենց դրա համար էլ Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը հրավիրում է մեզ բոլորիս մասնակցելու անչափ մի հետաքրքիր քվեարկության և ընտրելու 2014 թվականը խորհրդանշող
Տարվա թռչունին: Այս ամենը անչափ կարևոր է, քանի որ նպատակ ունի Հայաստանի բնակչության ուշադրությունը ուղղել թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:

Քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը կուղղվեն նախաձեռնության ջանքերը և ամբողջ տարվա ընթացքում տարբեր դպրոցներում անց կկացվեն ուսուցանող միջոցառումներ տարվա թռչունին ուսումնասիրելու և նրա մասին նորանոր բաներ բացահայտելու համար:

Քվեարկությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այնպես որ, նաև քեզնից է կախված, թե որ թռչնատեսակը կդառնա տարվա խորհրդանիշ:

Քվեարկելու համար այցելիր Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կայք և ընտրիր քեզ ամենից ատ հետաքրքրող թռչունին՝ կայքի վերին աջ անկյունում: Իսկ ահա այստեղ կարող ես գտնել քվեարկությանը ներկայացված թռչունների լուսանկարները և հակիրճ տեղեկություններ նրանց մասին:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

34 մեկնաբանություն

  1. Լուսինկա

    Բարեվ սիրելի մոծակ.Ես Լուսինեն եմ.Ուզւմ եմ իմանալ թե երբ է լինելու հեքիաթների մրցույթը.Ես մեծ սիրով կմասնակցեմ այդ մրցույթին քանի որ ես շատ եմ սիրում այդպիսի մրցույթներ.Ես շատ եմ սիրում այս մանկական բոլոր մրցույթները եվ ուզում եմ որ կազմակերպվեն նաեվ ավելի տրամաբանական եվ հետաքրքրաշարժ մրցույթներ.Ես անհամբեր սպասում եմ թե երբ է լինելու հեքիաթի մրցույթը եվ խոստանում եմ որ ամպայմանն կմասնակցեմ.
    ՍԻՐՈՎ ԼՈՒՍԻՆԵԻՑ

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի