ՏԱՐՎԱ ԹՌՉՈՒՆ 2015


Հարգելի թռչնասերներ,

Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել  2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

«Տարվա թռչուն» նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդյունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:

Հիշեցնենք, որ 2014թ –ը խորհրդանշող թռչուն ճանաչվեց Հոպոպը: Այս տարվա մասնակիցներն են Ներկարարը, Սև մանգաղաթևը, Սև կեռնեխը, Գիշանգղը և Տնային բվիկը:

Խնդրում ենք ընտրել Հայաստանի թռչնաշխարհի ներկայացուցիչներից մեկին՝ այցելելով http://aspbirds.org/hy/ կայք, լրացնել նորությանը կցված հարցաթերթիկը և ուղարկել այն armbirds@yahoo.com էլ. հասցեին:

Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:


Like it? Share with your friends!

Մեկնաբանել

 

Շնորհակալություն

Հավանեք մեր էջը Facebook-ում։