Երգում է Ծիածան խումբը
Գեղարվեստական ղեկավար՝ Ռուզաննա Ջամբազյան

Ձյունը իջնում է
Մեծ փաթիլներով
Եվ այն նստում է
Փոշոտ մայթերին,
Իսկ հողը հոգնած
Դեռ մնում է քնած՝
Երազների հետ
Նոր գարնանային:

Վար է ընկնում նա
Անհուն երկնքից,
Լուռ շրջելով
Թեթև, երազկոտ,
Իսկ ծառերը հոգնած,
Դեռ մնում են քնած
Երազների հետ
Նոր գարնանային:

Ձյունը ծիծաղ է՝
Մարդկանց շուրթերին,
Իջնում է վերից
Ժպիտն այս ամպից:
Մեծ ցնծություն է՝
Փոքր սրտերին,
Որ գալիս է լուռ՝
Ծնված ամպերից:

Նոր խնդություն է
Մարդկանց դեմքերին,
Սպասված երազները
Գալիս են հեռվից:
Բոլորը սպասում են
Մի նոր հրաշքի,
Դեռ կկատարվի,
Անպայման սպասիր:

Ձյունը ծիծաղ է՝
Մարդկանց շուրթերին,
Իջնում է վերից
Ժպիտն այս ամպից:
Մեծ ցնծություն է՝
Փոքր սրտերին,
Որ գալիս է լուռ՝
Ծնված ամպերից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

7 + 1 =