ՄԵԾԵՐԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ

Նկարիչ՝ Մերուժան Խաչատրյան

Մեր հայրերէն մեզի աւանդուած ժառանգութիւններէն ամէնէն շքեղը, ամենէն իրականը մեր գեղեցիկ, հարուստ եւ մեծավայելուչ լեզուն է, պէտք է պահպանենք յուզումով, հրայրքով եւ խանդաւառութեամբ: Ես վստահ եմ, որ կը պաշտպանենք:

Զաբել Եսայան

Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին, կկորչեինք, եթե ճամփին չբոցկլտար հայոց լեզուն:

Նաիրի Զարյան

Լեզուն իրապէս գանձ մըն է, զոր կարող չէ փոխարինել աշխարհի ոչ մէկ հարստութեան հետ: Ան է որ ուրախութեան պահուն կը բանայ մեր սիրտը, իսկ տրտմութեան պահերուն ան է որ կը սփոփէ մեզ: Ուստի իր մայրենի լեզուն գէշ գիտցողը կէս մարդ է, չգիտցողը՝ թշուար, ծառէն ինկած տերև մը, որ կը տատանուի պատահական ամէն մէկ քամիէն:

Ստեփան Զորյան

Ճոխ է հայոց լեզուն և կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն…

Ջորջ Բայրոն

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց…

Ստեփան Զորյան

Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ: Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը` նյութականանում:

ՀրաչյաԱճառյան

Հայոց լեզուն. որքան աւելի կը զբաղիմ իրմով, ինձ կը թուի ճոխութեան հրաշք եւ ոսկիի հանք. որքան կը մշակես՝ այնքան կե զտուի եւ կը շողշողայ. որքա՛ն գոյներ ունի եւ արտահայտչական հնարաւորութիւններ…

Նար-Դոս

Փառք հայ տառերուն, որոնք անիմանալի խնամիութեամբ մոգական գրիչներու տակ հաւաքուած՝ Եղիշէին լեզուն ոսկի ըրին, Բագրատունիինը՝ ադամանդ, եւ Ալիշանինն ու Հայրիկինը՝ մեղր քաղցրահոս: Հայ լեզուն այդ տառերու սանդխտամատերուն վրայ ոտն առ ոտն բարձրացաւ ամէն դարու ճակատին վրայ՝ հոն փորագրելու համար անմահութիւնը մեր ժողովուրդին:

Դանիել Վարուժան

Հայ ժողովրդի մշակութային ժառանգության գանձարանում ամենամեծ և թանկագին հրաշալիքը հայոց լեզուն է: Նա ծառայում է մեզ այսօր նույն հաջողությամբ, ինչպես ծառայում էր երկու հազար տարի սրանից առաջ… Ես լի եմ հավատով, որ հայոց լեզվի կիրառությունը գիտության մեջ դարեր անընդհատ կպսակվի նորանոր հաջողություններով:

Վիկտոր Համբարձումյան

Հայոց լեզուն հարուստ լեզու է և արժե, որ մարդ չարչարվի այն սովորելու համար: Ես ջանք եմ թափում և կշարունակեմ այն ուսումնասիրել…

Ջորջ Բայրոն

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 1-ԻՆ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 2-ՐԴ

ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ – ՄԱՍ 4-ՐԴ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի