facebook

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԾԱԿԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ


բանաստեղծություններ

Այս գեղեցիկ բանաստեղծությունները Հայաստանի ամենատարբեր անկյուններից մեր ստեղծագործ ընթերցողների աշխատանքներն են՝ Աշտարակից, Իջևանից, Գյումրիից, Երևանից, Ալավերդուց և Վանաձորից: Եթե դուք էլ եք ստեղծագործում, գրում բանաստեղծություններ, հեքիաթներ ու պատմություններ, ապա շտապեք ուղարկել դրանք մեզ: Դուք էլ կարող եք դառնալ Մոծակի թղթակից և տեսնել ձեր աշխատանքները՝ հրապարակված մեր կայքի էջերում:

Աշխատանքներն ուղարկելու համար այցելեք այս հղումով, բայց մինչև հայտը լրացնելը ուշադիր կարդացեք թղթակցելու կանոնները և պահանջները: Հիշեք, որ դուք կարող եք հրապարակել միայն ձեր ստեղծագործությունները, այլ հեղինակի աշխատանք պատճենելն անթույլատրելի է: Գրեք ՀԱՅԱՏԱՌ և գրագետ՝ լրացնելով հայտի բոլոր բաժինները: Միայն խնամքով լրացված հայտերը կդիտարկվեն: Դե, անհամբեր սապսում ենք նոր աշխատանքների:

Սիրով՝ ձեր Մոծակ..

ԶԻՆՎՈՐ

Դու հայ զինվոր,
Դու մեր ընկեր,
Դու հայրենի հողն ես փրկել,
Կյանքդ անգամ չես խնայել,
Հողն արյունով ես դու մաղել:
Թշնամին էլ քեզնից փախել,
Իր սահմանը քեզ է թողել:

Չես վախենում ոչ մի բանից,
Չես վախենում դու թշնամուց,
Մեր պապերի հողի համար,
Կյանքդ անգամ չես խնայել,
Որովհետև քեզ հայ կասեն:

Լևոն Խաչիկյան, 12 տարեկան,
Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոց

ԵՐԵԽԱՆ ԵՎ ԳԵՏԱԿԸ

Մի երեխա եկավ գետակի մոտ,
Գետակը նայեց նրան դեմքով թախծոտ,
-Սիրուն, սիրուն այ գետակ,
Ինչու՞ այսօր չունես կատակ:
-Չկա ինձ մոտ ժամանակ,
Այնքան ունեմ աշխատանք,
Պետք է ջուր տամ գյուղացուն,
Ջուր է շատ պետք, չէ՞ մարդուն,
Պետք է ջուր տամ կենդանուն,
Կովը հո միայն խոտ չի ծամում:
Մի խոսքով` շատ գործ ունեմ,
Հոսեմ արագ, որ հասցնեմ:

Արամ Անանյան, 9 տարեկան,
ք. Երևանի Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոց

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը իմ երկիրն է,
Արմենների հայրենիքն է:
Յուր որդիքդ առնական
Ամեն-ամեն ժամանակ
Սխրանքներով քաջարի
Տեղն են դրել ոսոխին:
Արի հիմա ես ու դու
Նրանց պահենք մեր սրտում:

Մարի Բրուտյան, 12 տարեկան
Վանաձորի թիվ 25 դպրոց, 7-րդ դասարան

ԽԵԼԱՑԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Երկու եղբայր չարաճճի
Եվ նույնքան էլ քաջ ու բարի,
Առանց րոպե իսկ դադարի
Մտնում են բակ, հետո այգի:

Վազվզում են շնչակտուր,
Հասնում մինչեւ անգամ կտուր,
Բարձրանում են ամեն բլուր,
Կարծես խաղում են ամենուր:

Բայց խելոք են փոքրիկները,
Գիտեն խաղի սահմանները,
Թողնում են բակն ու վազելը,
Երբ կանչում են տան մեծերը:

Ժասմենա Պետրոսյան, 13 տարեկան,
Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան թիվ 11 դպրոց

ԾՆՈՂՆԵՐ

Ձեզ սիրում եմ, իմ ծնողներ,
Սիրում եմ ձեզ աշխարհի չափ,
Ձեր այսօրվա տված սերը,
Վաղը նորից ձեզ պիտի տամ:
Աշխարհի մեջ մեկն եք դուք,
Կյանքիս մաստն ու լույսն եք դուք:
Հուսով եմ, որ ես էլ պիտի մեծանամ,
Ձեր նման լավ ծնող դառնամ:

Երբ աչքերիցս արցունք է թափվել
Մոտեցել եք ու ինձ ասել,
Պետք չէ երբեք հուսահատվել,
Սովորեցրել եք նաև լինել վսեմ ու բարի,
Լինել ազնիվ ու խելացի:
Սիրում եմ ձեզ, իմ ծնողներ,
Սիրում եմ ձեզ աշխարհի չափ:

Վերա Մաղաքյան, Աշտարակ
Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոց

ՈՍԿԵՎԱՆ

Արևն էր շողում Ոսկեվանում,
Եվ այնտեղ բարձունքում
Խաչն էր բարի օր մաղթում:
Իմ հարազատ գյուղ,
Դու իմ բնօրրան,
Որքան քաջ մարտիկներ են այդտեղ մեծացել
Եվ հայի ոգով միշտ առաջնորդվել:
Չորս կողմդ են թշնամիներ,
Բայց դու հպարտ ես ու երբեք չես վախեցել,
Հպարտ ես դու ու հզոր,
Պետք եղած դեպքում,
Հակահարված կտաս թշնամուն,
Դու քաջերի բնօրրան,
Ու իմ պապի ծննդավայր:

Գևորգ Գրիգորյան, 14 տարեկան
Իջևանի թիվ 1 Դպրոց

ՄԵՍՍԻ

Շատ գոլեր ես դու խփել ու շատ գոլեր վայելել,
Սակայն երբեք չես մոռանում ընկերներիդ հեռուներում,
Նվաճեցիր Ոսկե գնդակ ու խփեցիր շատ գնդակ,
Միշտ համեստ ու միշտ խելոք,
Հարգանք ես ստանում քո կյանքի օրօք:
Այս տողերը թող տեսնի
Մեր Սիրելի Մեսսին:

Վահան Սիմոնյան, 10 տարեկան
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոց

Մեկնաբանություններ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈԾԱԿԻ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՑ

log in

reset password

Back to
log in