ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՓԱՐԱՎՈՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՊԱՆԸ

Լինում են այնպիսի մուլտֆիլմեր, որոնք թե մեծահասակերին, թե երեխաներին այնքան են դուր գալիս, որ տարիներ հետո էլ չեն մոռացվում ու դառնում են նրանց ամենասիրելի մուլտերից: Ճիշտ այդպես էլ այս չափազանց զվարճալի մուլտֆիլմը երբեք չի կորցնում իր հետաքրքրությունը:

Փարավոնի նոր կառապանը մուլտֆիլմը պատմություն է ինքնասիրահարված երիտասարդ փարավոնի մասին: Իր քմահաճույքների համար Կուսկոն ամեն ինչի պատրաստ է: Եվ իր ծննդյան օրվա կապակցությամբ էլ իրեն նվեր է ուզում մատուցել՝ զվարճանքների կենտրոն Կուսկոտոպիան, որ պատրաստվում է կառուցել մի բլրակի վրա:

Սակայն այդ բլրի վրա մի ամբողջ ընտանիք է ապրում, այն էլ գյուղապետ Պաչայի ընտանիքը: Պաչայի կարծիքն անգամ չեն հարցնում և հրամայում են ընտանիքով հեռանալ բլրի տնակից: Դե իսկ այդ ընթացքում էլ Կուսկոյի ծեր խորհրդատուն՝ Իզման, աշխատանքից զրկվելով, որոշում է վրեժխնդիր լինել փարավոնից ու նրան թունավորել ընթրիքի ժամանակ: Միայն թե նրա զվարճալի օգնական Կրոնկը պատահաբար մահացու թույնի փոխարեն Կուսկոյի գինու մեջ մեկ այլ թույն է լցնում և փարավոնը վերածվում է ուղտայծի:

Թե այս քաղաքական դեպքերը ինչ ծիծաղելի շարունակություն են ունենում, դիտեք մուլտֆիլմում: Չմոռանանք ասել, որ մուլտի ռեժիսորը Մարկ Դինդալն է, այն նկարահանվել է 2000 թվականին ԱՄՆ-ում Ուոլտ Դիսնեյ ընկերության կողմից, սակայն մուլտում ներկայացված աշխարհի մասին ավելի լավ պատկերացում ունենալու համար, ստեղծագործական խումբը 10 օր անց է կացրել Հարավային Ամերիկայում՝ Մաչու Պիչու քաղաքում և մի հին քաղաքում, որին, ինչպես և «մեր» փարավոնին, կոչվում են Կուսկո:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

4 մեկնաբանություն

    1. mocak

      Հարգելի Արա, այն մուլտֆիլմերը, որոնք ունեն հայերեն թարգմանություն, մենք փորձում ենք տեղադրել հենց հայերեն թարգմանությամբ: Ցավոք կան մուլտֆիլմեր, որոնք թարգմանված չեն, բայց շատ լավն են: Հենց այս երկրորդ չափանիշով առաջնորդվելով էլ մենք այնուամենայնիվ տեղադրում ենք դրանք կայքում:

Մեկնաբանել

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվի