ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ…


հանելուկներ

Ճյուղի վրա լիքը հատիկ,
Միրգ է՝ քաղցր ու գեղեցիկ,
Տարբեր համի,տարբեր գույնի,
Ճզմենք, քամենք` դառնա գինի:

Կամաց, դանդաղ սողում է,
Հաճախ մաշկը փոխում է,
Նախշազարդ է, գունավոր,
Իսկ խայթոցը՝ թունավոր:

Ճագարի պես ցատկոտում,
Արագ վազում ու փախչում,
Փորին կարված մեծ պարկում
Ձագուկին է իր պահում:

Փոքրիկ ու նուրբ մի միջատ,
Աշխատում է անընդհատ,
Մի մեծ կեղև շալակում,
Իր բնի մեջ կուտակում:

Խորամանկ է այս կենդանին,
Սիրում է բռնել խեղճ մկնիկին,
Կնվնվա,կմռմռա,
Մինչ ձուկ-մուկ չստանա:

Տերևները այդ ժամանակ,
Էլ դեղնում են, էլ կարմրում:
Անձրևային մի եղանակ,
Տաք օրերն են հերթով ցրտում:

Ունի ամեն պետություն,
Խորհրդանիշ մի գունավոր,
Պարգևում է հպարտություն,
Ծածանվում է ալիքավոր:

խաղող, օձ, կենգուրու, մրջյուն, կատու, աշուն, դրոշ

Էջը վարում է Մարիաննա Ասրյանը

Մեկնաբանություններ

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ…

log in

reset password

Back to
log in