Մուլտֆիլմ [օնլայն]
 
Ad

ՄՈՒԼՏՖԻԼՄ. ՄԱՅՐԻԿ ՄԱՄՈՆՏԻԿԻ ՀԱՄԱՐ

մուլտֆիլմ մայրիկ մամոնտիկի համարԹե ինչպես պատահեց, որ հեռավոր հյուսիսում հայտնվեց փոքրիկ Մամոնտիկը, ոչ ոք չի կարող ասել: Միայն ծերուկ ծովացուլն է հիշում, որ շատ տարիներ առաջ աշխարհում ապրել են ճիշտ այս փոքրիկ Մամոնտիկի նման արարածներ: Բայց այս ամենը Մամոնտիկն այնքան էլ լավ չի հասկանում, նա միայն այն գիտի, որ փնտրում է իր մայրիկին, որ նրա անունը Մայրիկ է և որ նա հաստատ աշխարհի ամենալավ մայրիկն է:

Մայրիկին գտնելու համար Մամոնտիկը հեռավոր ճամփորդության է մեկնում և պատրաստ է անցել բոլոր փորձությունների միջով: Չէ՞ որ աշխարհում ոչ մի փոքրիկ չպետք է լինի լքված ու միայնակ:

Չափազանց բարի ու հուզիչ մուլտֆիլմ՝ նկարահանված 1981 թվականին «Էկրան» մուլտստուդիայի կողմից: Մուլտֆիլմի ռեժիսորը Օլեգ Չուրկինն է:

Դե ինչ, դիտե՞նք: Միայն թե լաց լինել չկա, լա՞վ (և միևնույն է, դա անհնար է)…

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Միացեք մեզ
  
Բաժանորդագրություն

Mocak.am-ի թարմացումների և նորությունների մասին տեղեկանալու համար կարող եք գրանցել Ձեր էլ-փոստը:

??????.???????