Երկար սպասեցինք, պատրաստվեցինք մարտի 8-ին. բացիկներ, նվերներ, անակնկալներ…. Եվ ահա արդեն ժամանակն է իրականացնելու մեր բոլոր ծրագրերը, չէ՞ որ այսօր մարտի 8-ն է՝ Մայրության ու գեղեցկության տոնը: Այն բոլոր աղջիկների ամենասիրելի տոնն է, հետաքրքիր ու գեղեցիկ անակնկալներով լի: Իր հետաքրքրությամբ չի զիջում նաև այս տոնի պատմությունը:

1857թ. մարտի 8-ին Նյու-Յորքի տեքստիլ գործարանի կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար որոշեցին քայլերթով անցնել քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին, նրանք  բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ: Այս դեպքի մասին հիշեցին նաև 1910 թվականին՝ Կոպենհագենում կայացած Աշխատավոր կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ: Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիր, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստ Կլարա Ցետկինի առաջարկությամբ կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել Կանանց միջազգային օր:

Առաջին անգամ՝ 1911թ.-ին, կանանց միջազգային օրը նշվեց Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում, իսկ Ռուսաստանում այն առաջին անգամ նշվեց 1914թ.:

Այժմ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում ոչ պաշտոնապես համարվում է կանանց մեկամսյակ, այնպես որ, մենք ունենք մի ամբողջ ամիս մեր մայրիկներին, տատիկներին ու քույրիկներին շնորհավորելու և ուրախացնելու համար: Այդ օրերին հատկապես պետք է չարաճճիություններ չանել, որ մայրիկները չբարկանան, չէ՞ որ նրանք շատ ավելի գեղեցիկ են, երբ ժպտում են: Շնորհավոր Մայրության ու գեղեցկության տոն:Հայաստանի անկախության հռչակումից հետո` 1996թ.-ին, մարտի 8-ը դուրս եկավ երկրի պետական տոնացույցից, փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Սակայն 2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, ըստ որի՝ մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:

Տիգրանուհի Թասլակյան

2 ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

6 + 3 =