ՄԱՍ 1- ԻՆ. ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ


Աստրիդ Լինդգրենի գրքի հիման վրա Ռուսաստանում 1968թ. մուլտֆիլմ նկարահանեցին: Մուլտֆիլմը իսկապես շատ լավը ստացվեց. դրա հետ բոլորն էին համաձայն: Բայց Կառլսոնին շատերը չընդունեցին: Ասում էին, թե նա չափազանց շատակեր է, չարաճճի, ողջ բնակարանը տակնուվրա է անում և  սուտասանի մեկն է, և երեխաները նրանից ոչ մի լավ բան չեն կարող սովորել: Բայց մուլտֆիլմը անմիջապես սիրեցին և երեխաները, և մեծահասակները ու անգիր արեցին մուլտֆիլմի բոլոր նախադասությունները: Կառլսոնի մասին պատմող երկու մուլտֆիլմ ստեղծվեց, իսկ 3-րդ մուլտֆիլմը այդպես էլ չհասցրին նկարահանել: Մուլտֆիլմերը կարճամետրաժ են, տևում են ընդամենը 10 և 19 րոպե, իսկ 2005 թվականին Շվեդիայում` Կառլսոնի հայրենիքում, նկարահանեցին մուլտֆիլմի լիամետրաժ տարբերակը, բայց բոլորն էլ ասում են, որ առաջին Կառլսոնը աշխարհի ամենալավ Կառլսոնն է: Մուլտֆիլմի հերոսներին ստեղծել է Անատոլի Սավչենկոն` նկարիչ և մուլտիպլիկատոր: Կառլսոնի փոխարեն խոսում է Վասիլի Լիվանովը, իսկ Մանչուկի փոխարեն` Կլարա Ռումյանովան: Նրանք շատ հայտնի և սիրված դերասաններ են և շատ հաճախ են մուլտֆիլմեր հնչյունավորել:

Իսկ Կլարա Ռումյանովայի մասին կարող ես կարդալ նաև այստեղ:

Մեկնաբանություններ

ՄԱՍ 1- ԻՆ. ԿԱՌԼՍՈՆԸ ԵՎ ՄԱՆՉՈՒԿԸ

log in

reset password

Back to
log in