Այս «պայթյունավտանգ» կապիկների օրը պարզապես չի կարող անցնել առանց արկածների: Այս անգամ կենդանաբանական այգում խաղալիս կապիկները նկատում են, որ հանդիպակաց մայթի խանութ կողոպտիչներ են մտել: Եվ արկածախնդիր փոքրիկները նետվում են կողոպտիչների հետևից: Մայրիկն էլ՝ կապիկների հետևից: Եվ վերջապես ոստիկանությունն էլ՝ մայրիկի հետևից:

Թե ինչ խառնաշփոթ է ստեղծվում արդյունքում, կիմանաք՝ դիտելով մուլտֆիլմը: Միայն ասենք, որ մուլտֆիլմի այս մասը նկարահանվել է 1985 թվականին, իսկ մուլտֆիլմի ռեժիսորն է Լեոնիդ Շվարցմանը: Մուլտֆիլմի առաջին մասը կարող եք դիտել այս էջում:

Ավելի շատ մուլտֆիլմեր կարող ես դիտել այստեղ:

Մեկնաբանություններ չկան