ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԾԻԱԾԱՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ


Աշխարհի ամենահրաշալի ու ամենահետաքրքիր երևույթներից մեկը ծիածանն է: Մենք նրան միշտ հանդիպում ենք անձրևից հետո, բայց կարճ ժամանակ անց այն կրկին կորչում է: Եվ որպեսզի ստիպված չլինենք նորից սպասել անձրևի գալուն՝ ծիածանը տեսելու համար, մենք գտանք քեզ համար տնային պայմաններում ծիածան ստանալու լավագույն միջոցը: Եվ այսպես.

Մեզ անհրաժեշտ են

Միջին չափի տարա
Ջուր
Հայելի
Արևի ճառագայթներկամ լապտեր
Ստվարաթուղթ

Նախ և առաջ տարան լցնում ենք ջրով և դնում արևի ճառագայթների տակ կամ դեպի տարրան ենք ուղղում լապտերի լույսը: Հետո հայելին ընկղմում ենք ջրի մեջ և շարժում այնպես, որ լույսի ճառագայթներն ընկնեն հայելու վրա: Հետո էլ հայելին պտտեցնում ենք այնպես, որ շողքն ընկնի թղթի վրա: Այդպես մեզ կհաջողվի պատի վրա տեսնել գույնզգույն ծիածանը:

Պատճառն այն է, որ արևի ճառագայթներն իրենց մեջ պարունակում են ծիածանի բոլոր գույները, որոնք մենք չենք տեսնում: Բայց երբ ճառագայթն ընկնում է ջրի մեջ՝ գույները միմյանցից հեռանում են, և մեզ հաջողվում է տեսնել դրանք: Այսպես է առաջանում ծիածանը նաև երկնակամարում: Արևի ճառագայթներն անցնում են անձրևի կաթիլների միջով, և հայտնվում է վառ ու գունավոր ծիածանը:

Տիգրանուհի Թասլակյան

Մեկնաբանություններ

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ԾԻԱԾԱՆ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

log in

reset password

Back to
log in