Բացօթյա ընթերցանության փառատոն

Թեև դասերն ավարտվել են ու դասագրքերն էլ մեկնել են արձակուրդի, բայց ամռանն էլ մեզ սպասում են բազմաթիվ հետաքրքիր գրքեր, որոնք անպայման հարկավոր է ընթերցել: Ոմանք սիրում են գիրք կարդալ առանձնության մեջ, բայց պատկերացնում ես, որքան ուրախ կլինի, եթե ողջ քաղաքը մի օր գիրք կարդա: Այդպես մտածեց նաև «Ֆլեշմոբ Դիվիզիա» հասարակական կազմակերպությունը ու նախաձեռնեց Բացօթյա ընթերցանության փառատոնը։

Բացօթյա ընթերցանության փառատոն Երևանում կազմակերպվում է արդեն երրորդ անգամ, իսկ քանի որ  մեր Երևանը ճանաչվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք, ապա փառատոնը չէր կարող շրջանցել այս փաստն ու ընդգրկվեց այդ միջոցառումների շարքում:

Եվ այսպես, ինչ է տեղի ունենալու այս փառատոնի ընթացքում: Մեր քաղաքի տարբեր այգիներում հունիսի 21-24-ը կազմակերպվելու են բազմաթիվ միջոցառումներ և բացօթյա ընթերցանության երեկոներ: Իսկ հունիսի 22-ի միջոցառումները նվիրվելու են երեխաներին:  Երեխաները մասնակցելու են բացօթյա ընթերցանությանը, ինչպես նաև միջոցառման շրջանակում երեխաներին ներկայացվելու են մանկական նոր հրատարակված գրքեր և այլ նյութեր։ Երեխաների համար կազմակերպվելու են հատուկ հեքիաթասացություններ։ Պատմվելու է Կաղանդ պապ հեքիաթը և ներկայացվելու է Պույ-պույ մկնիկ ներկայացումը: Մանուկները և ընթերցանությունը ծրագրին աջակցում է Խնկո-Ապոր մանկական գրադարանը։

Միջոցառումը տեղի է ունենալու ժամը 17:30-ից 20:00 Երևանի Սիրահարների այգում: Շտապիր միանալ ընթերցանության մեծ տոնին: Չմոռանաս քեզ հետ վերցնել նաև ամենասիրելի գիրքդ:

 

1 մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

3 + 3 =