Երգում է Տաթևիկ Ենգիբարյանը
Տարվա չորս եղանակը
Լավն են, բայց միակը,
Որ անչափ ես սիրում եմ,
Իմ ամառն է դա:
Ողջ տարին սպասում եմ,
Երբ նորից հյուր կգաս դու,
Անդադար ասում եմ,
Չես հեռանալու
Ամառվա իմ հեքիաթ:
Տաք ամառը մեզ համար է
Իր երեք ամիսներով,
Տաք ամառ է ու պայծառ է
Վառ աշխարհն իր գույներով:
Տաք ամառը մեզ համար է,
Լի է նա ժպիտներով,
Կա հունիսը, կա հուլիսը,
Օ-օ-օ՜, օգոստոսին էլ ՝ծով…
Ես գիտեմ՝ անհնար է,
Միշտ լինի ամառը,
Որ տա երազանքներ
Եվ թռիչքիս տա թև:
Բայց սրտի արևը
Միշտ կտա ջերմ բարևը,
Ու անգամ հորդ անձրևը
Կդառնա կաթ-կաթ,
Ամառվա իմ հեքիաթ:
Տաք ամառը մեզ համար է
Իր երեք ամիսներով,
Տաք ամառ է ու պայծառ է
Վառ աշխարհն իր գույներով,
Տաք ամառը մեզ համար է,
Լի է նա ժպիտներով,
Կա հունիսը, կա հուլիսը,
Օ-օ-օ՜, օգոստոսին էլ ՝ծով…
Տաք ամառը մեզ համար է
Իր երեք ամիսներով,
Տաք ամառ է ու պայծառ է
Վառ աշխարհն իր գույներով,
Տաք ամառը մեզ համար է,
Լի է նա ժպիտներով,
Կա հունիսը, կա հուլիսը,
Օ-օ-օ՜, օգոստոսին էլ ՝ծով…